Ինչու եմ ես շարունակում մնալ ՀՀ վարչապետ․ Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    42%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    55%
    13 կմ/ժ
  • Լոռի 11°C
    87%
    3 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    74%
    8 կմ/ժ
  • Արարատ 17°C
    35%
    7 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    58%
    9 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    42%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    87%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    42%
    6 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    49%
    16 կմ/ժ
  • Արցախ 13°C
    80%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.17296
  • Դոլար = 388.08

Ինչու եմ ես շարունակում մնալ ՀՀ վարչապետ․ Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց

Ինչու եմ ես շարունակում մնալ ՀՀ վարչապետ․ Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց

Ինչո՞վ են ընդդիմադիրները սխալ, և ինչո՞ւ ՀՀ վարչապետը համաձայն չէ նրանց հետ։

Հարցին Ազգային ժողովում՝ ՀՀ կառավարության ծրագրի՝ 2023 թվականի կատարման արդյունքների զեկույցի իր ամփոփիչ ելույթի ժամանակ անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս համատեքստում այս երկու օրերի քննարկումը առարկայացրեց բանավեճը պատմական Հայաստանի ու իրական Հայաստանի հայեցակարգերի միջև։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն պատգամավորին, ով մեջբերեց ԱԱԾ ռազմավարության նախաբանում իմ խոսքը, որը որպես նախաբան տպագրված է, որտեղ ես ասում եմ՝ մեր անվտանգության հարցը քննելիս պետք է քննենք մեր ազգային նախապատմության մասին»,- ասաց նա:

Վարչապետը նկատեց՝ այսօրվա աշխարհին պետք է նայել Վանի՞ թագավորության աշտարակից, թե՞ ՀՀ աշտարակից, սրանում է հայեցակարգային բանավեճը․ «Դիպուկ հարց հնչեց՝ ինչպե՞ս կարող է որևէ տեղ լինել 7-րդ դարի եկեղեցի, և մի քանի մետր այն կողմ լինել Ադրբեջան, իսկ ինչպե՞ս կարող է լինել 7-րդ դարի եկեղեցի, և մի քանի մետր այն կողմ լինել Թուրքիա, որովհետև Խոր Վիրապը՝ մեր քրիստոնեության ակունքը, գտնվում է մի տեղ, որից որոշակի մետր այն կողմ Թուրքիան է։ Հայեցակարգային բանավեճն այստեղ՝ ընդունո՞ւմ ենք, որ Խոր Վիրապից մի քանի մետր այն կողմ Թուրքիան է, թե՞ ոչ։ Ես ասում եմ՝ ՀՀ կառավարությունը ընդունում է»։

Ըստ նրա՝ այս նույն մոտեցումը Ոսկեպարի դեպքում է․ «Երբ չես համաձայնվում դնել սահման քո ու ուրիշի միջև, դու խառնում ես քեզ ուրիշին, սա նացիստական տրամադրություն չթվա, այն ճանապարհները, որով մենք դուրս ենք ՀՀ ինքնիշխան տարածքից, մեր մտքում քաղաքականապես կամ ոչ քաղաքականապես դրանք հնարավորություն են տալիս նույն ճանապարհով ուրիշներին մտնել մեր տարածք։ Մենք պետք է դա փակենք»։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ պետք է արձանագրել պատմական Հայաստանի տրամաբանությանը վերադառնալու ռազմավարական անհնարինությունը․ «Ասում ենք՝ ուրանում ենք, մեր արժեքներից մեծագույնը մեր լեզուն է, և եթե ինձ որևէ մեկը հարցնի, թե որ է պատճառը, որ շարունակում եմ մնալ ՀՀ վարչապետ, ես կասեմ՝ իմ կարծիքով, որովհետև ես տիրապետում եմ մեր ազգային արժեքների ամենակարևոր արժեքներից մեկին՝ հայոց լեզվին և ոչ միայն տառին, այլ հոգուն, ոգուն, էմոցիային, որով զգում եմ ՀՀ քաղաքացիների էմոցիաները»։

Թեմայի այլ նորություններ