IDEX-2021-ի հայաստանյան տաղավարում ներկայացված ընկերությունների նկատմամբ մեծ հետաքրքրություն կա. Նարեկ Մկրտչյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    81%
    11 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    87%
    15 կմ/ժ
  • Լոռի 8°C
    91%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    88%
    6 կմ/ժ
  • Արարատ 10°C
    54%
    10 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    83%
    4 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    81%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    89%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    81%
    11 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    64%
    9 կմ/ժ
  • Արցախ 10°C
    93%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

IDEX-2021-ի հայաստանյան տաղավարում ներկայացված ընկերությունների նկատմամբ մեծ հետաքրքրություն կա. Նարեկ Մկրտչյան

IDEX-2021-ի հայաստանյան տաղավարում ներկայացված ընկերությունների նկատմամբ մեծ հետաքրքրություն կա. Նարեկ Մկրտչյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը տեղեկացրել է, որ Աբու Դաբիում մասնակցում է IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդես-համաժողովին:

«Հայաստանյան տաղավարում ներկայացված ընկերությունների նկատմամբ մեծ հետաքրքրություն կա, որի մասին կվկայեն ստորև տեղադրված նկարները: Երեկվանից մեդիայում տարբեր շրջանակների կողմից շահարկվում է հայկական տաղավարի «դատարկ լինելու» հանգամանքը:

Հատուկ չարախնդացողների և շահարկողների համար տեղադրում եմ նկարներ  Գերմանիայի, Բելգիայի, Սաուդյան Արաբիայի, Իսրայելի, Մեծ Բրիտանիայի և այլ երկրների համար նախատեսված տաղավարներից, որտեղ արտադրատեսակները ներկայացված են «բուկլետներով» և անիմացիոն հոլովակներով՝ ճիշտ այնպես, ինչպես Հայաստանի տաղավարը:

ԲՏԱ նախարարությունն արդեն հայտարարություն է տարածել, թե ինչու ցուցահանդեսին մասնակցող հայկական ընկերությունների ցուցանմուշները ներկայացված չեն:

Տեղեկացնեմ նաև, որ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակության կազմում մասնակցել եմ մի շարք կարևոր հանդիպումների, որի մասին նախարարությունը կլուսաբանի»,- գրել է պատգամավորը:

Թեմայի այլ նորություններ