«Հույս ունենք դրական արձագանք ստանալ խաղաղության պայմանագրի մեր 8-րդ խմբագրմանը». վարչապետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    27%
    11 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    39%
    19 կմ/ժ
  • Լոռի 14°C
    87%
    7 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    76%
    5 կմ/ժ
  • Արարատ 24°C
    22%
    11 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    72%
    8 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    27%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    88%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    27%
    11 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    49%
    16 կմ/ժ
  • Արցախ 15°C
    74%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.17746
  • Դոլար = 388.501

«Հույս ունենք դրական արձագանք ստանալ խաղաղության պայմանագրի մեր 8-րդ խմբագրմանը». վարչապետ

«Հույս ունենք դրական արձագանք ստանալ խաղաղության պայմանագրի մեր 8-րդ խմբագրմանը». վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը։ Նրա խոսքով, Ադրբեջանի կանխավարկածով՝ ՀՀ-ն պետք է սեփական երկիրը պաշտպանելու ընդունակ բանակ չունենա. «Մարտունակ բանակ ունենալը յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է։ Մյուս կողմից մենք էլ ենք կարծում, որ տարածաշրջանում սպառազինությունների մրցավազք սադրելը լավ տեղ չի կարող տանել։ Բայց իրականությունն այն է, որ մենք չենք ուզում Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ մտնել։ Իսկ եթե Ադրբեջանն այդպես չի մտածում, մենք այս դեպքի համար առաջարկ ունենք՝ ստեղծել սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ, իրականացնել զորքերի հայելային հետքաշում սահմանային գծից, ինչը կլուծի Ադրբեջանի բարձրաձայնած 4 գյուղերի և մեր 31 գյուղերի հարցերը։ Իրականացնել սահմանային հատվածների ապառազմականացում և ամբողջ սահմանի պահպանությունը հանձնել սահմանապահ զորքերին՝ ՊՆ ստորաբաժանումները ետ տանելով դեպի մշտական տեղակայման վայրեր»,- ասել է նա։

Փաշինյանի խոսքով, Ադրբեջանի կողմից այդ առաջարկներն անարձագանք են մնում. «Հույս ունենք դրական արձագանք ստանալ խաղաղության պայմանագրի մեր 8-րդ խմբագրմանը, որ Ադրբեջանին է փոխանցվել մարտի 14-ին»։

 

Թեմայի այլ նորություններ