Հունիսի 27-ից ժամանակավորապես կփակվի Կոմիտասի պողոտա-Ազատության պողոտա ուղղությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    77%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    9 կմ/ժ
  • Լոռի 10°C
    97%
    3 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    4 կմ/ժ
  • Արարատ 14°C
    60%
    12 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    92%
    2 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    77%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    89%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    77%
    6 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    73%
    4 կմ/ժ
  • Արցախ 12°C
    97%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Հունիսի 27-ից ժամանակավորապես կփակվի Կոմիտասի պողոտա-Ազատության պողոտա ուղղությունը

Հունիսի 27-ից ժամանակավորապես կփակվի Կոմիտասի պողոտա-Ազատության պողոտա ուղղությունը

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Ազատության պողոտա — Դավիթ Անհաղթի փող. («Լամբադա») տրանսպորտային հանգույցի նորոգմամբ պայմանավորված՝ հունիսի 27-ից ժամանակավորապես կփակվի հանգույցի՝ Կոմիտասի պողոտա (շուկայի կողմից) — Ազատության պողոտա (դեպի «Հաղթանակ» զբոսայգի) ուղղությունը:

Գործընթացի 1-ին փուլը մեկնարկել էր Ազատության պողոտայից Դ․ Անհաղթի փողոց (դեպի Զեյթուն), իսկ 2-րդ փուլը՝ Դ. Անհաղթ փողոցից- Ազատության պողոտա (դեպի նախկին Ռայկոմ) ուղղությունների նորոգմամբ: Այդ հատվածներում աշխատանքներն արդեն ավարտվել են, ճանապարհները վերաբացվել են: Տրանսպորտային հանգույցի 3-րդ ուղղությունը վերաբացելու և 4-րդ ուղղությունը ժամանակավորապես փակելու վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի լրացուցիչ:

Պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը:

Թեմայի այլ նորություններ