ՀՀ ընտրական օրենսգիրքը կբարեփոխվի. օրենսդրական նախաձեռնություն
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    42%
    9 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    55%
    4 կմ/ժ
  • Լոռի 12°C
    89%
    3 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    75%
    6 կմ/ժ
  • Արարատ 18°C
    32%
    9 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    62%
    9 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    32%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    90%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    42%
    9 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    51%
    18 կմ/ժ
  • Արցախ 14°C
    80%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.17296
  • Դոլար = 388.08

ՀՀ ընտրական օրենսգիրքը կբարեփոխվի. օրենսդրական նախաձեռնություն

ՀՀ ընտրական օրենսգիրքը կբարեփոխվի. օրենսդրական նախաձեռնություն

ՀՀ ընտրական օրենսգրքի գործող կանոնակարգումների համաձայն` Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունն իրականացնում է նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, ծախսերի և դրանց հաշվարկման նկատմամբ վերահսկողություն: 2021 թվականի մայիսի 7-ին ընդունված «ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի 22-րդ հոդվածի համաձայն` Ընտրական օրենսգրքի հիշատակված 29-րդ հոդվածի 1-ին մասը փոփոխվում է (ուժի մեջ մտնելու ժամկետ` 2024 թվականի հունվարի 1-ը), ինչի արդյունքում վերոնշյալ գործառույթների իրականացումը վերապահվում է ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` դեկտեմբերի 19-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով իր և պատգամավոր Անուշ Քլոյանի հեղինակած «ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» և կից նախագծերի փաթեթը:

Ըստ հիմնական զեկուցողի` Սահմանադրության 194-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անկախ պետական մարմին է, որը կազմակերպում է Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, հանրաքվեները, ինչպես նաև վերահսկողություն է իրականացնում դրանց օրինականության նկատմամբ»: Այսպիսով, Սահմանադրությունն ընտրական գործընթացի բոլոր փուլերի, այդ թվում` նախընտրական քարոզչության, օրինականության նկատմամբ վերահսկողության իրականացման իրավասությունը վերապահել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:

Արփինե Դավոյանը փաստել է, որ օրենսդրական փաթեթի նպատակն է ապահովել գործող կանոնակարգերի պահպանումն առ այն, որ 2024 թվականի հունվարի 1-ից հետո եւս ընթացիկ գործունեության ֆինանսավորման նկատմամբ վերահսկողությունն իրականացվի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից, իսկ նախընտրական քարոզչության ֆինանսավորման նկատմամբ վերահսկողությունը` Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից` երկարացնելով գործող կանոնակարգումները մինչև 2025 թվականի հունվարի 1-ը` մինչ քաղաքական միավորումների ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկման իրավահարաբերությունների և դրանցից բխող խնդիրներին վերջնական լուծման համար նոր համակարգային մոդելի նախատեսումը:

Հարակից զեկուցող, հանձնաժողովի անդամ Տրդատ Սարգսյանը գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել:

Կառավարության դրական եզրակացությունը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը:

Որոշակի խնդիրների վերաբերյալ դիտարկումներ են ներկայացրել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար, հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանը:

Արուսյակ Մանավազյանի ներկայացրած գրավոր առաջարկությունն ընդունվել է հիմնական զեկուցողի կողմից:

Քննարկման արդյունքում հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրենսդրական փաթեթի լրամշակված տարբերակին:

Թեմայի այլ նորություններ