ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և Լիտվայի նախագահի տիկին Դիանա Նաուսեդիենեն պայմանավորվել են մեծացնել շփումները առողջապահության և մշակույթի ոլորտներում
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    55%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    55%
    11 կմ/ժ
  • Լոռի 14°C
    74%
    14 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    75%
    1 կմ/ժ
  • Արարատ 21°C
    30%
    16 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    36%
    9 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    37%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    29 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    55%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    43%
    13 կմ/ժ
  • Արցախ 20°C
    62%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և Լիտվայի նախագահի տիկին Դիանա Նաուսեդիենեն պայմանավորվել են մեծացնել շփումները առողջապահության և մշակույթի ոլորտներում

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և Լիտվայի նախագահի տիկին Դիանա Նաուսեդիենեն պայմանավորվել են մեծացնել շփումները առողջապահության և մշակույթի ոլորտներում

Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Կառավարությունում հյուրընկալել է երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի տիկնոջը՝ Դիանա Նաուսեդիենեին։

Աննա Հակոբյանը և Դիանա Նաուսեդիենեն առանձնազրույց են ունեցել։ Ողջունելով տիկին Նաուսեդիենեին՝ ՀՀ վարչապետի տիկինը նշել է, որ շատ ուրախ է Երևանում հյուրընկալել իր բարեկամին։ Առանձնազրույցի ընթացքում նրանք անդրադարձել են հասարակական կյանքում կանանց դերի ակտիվացման կարևորությանը:

«Տիկին Նաուսեդիենե, մենք առաջին անգամ հանդիպել ենք 2019 թվականին Լիտվայում։ Ուրախ եմ, որ երկրորդ անգամ հանդիպելու առիթ է ստեղծվել, և Ձեզ հյուրընկալում եմ Երևանում։ Կարծում եմ, որ քննարկելու և համատեղ ծրագրեր իրականացնելու մեծ հեռանկարներ կան։

Մենք կկարողանանք օգտագործել այս հնարավորությունը, որպեսզի միմյանց ավելի լավ ճանաչենք և փորձենք գտնել համագործակցության տարբեր ուղիներ։ Հուսով եմ, որ այս հանդիպումը կնպաստի հայ և լիտվացի ժողովուրդների բարեկամական դարավոր կապի ամրապնդմանը»,- իր խոսքում նշել է Աննա Հակոբյանը։

Աննա Հակոբյանը հիշել է, որ դեռ 2 տարի առաջ, երբ աշխարհը պայքարում էր կորոնավիրուսի դեմ, Դիանա Նաուսեդիենեն լիտվական ռազմական ինքնաթիռով  նվերներ էր ուղարկել կորոնավիրուսով վարակված հայ մանուկներին։ Աննա Հակոբյանը նորից շնորհակալություն է հայտնել տիկին Նաուսեդիենեին մարդասիրական քայլի համար։

Լիտվայի Հանրապետության նախագահի տիկինը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ուրախությամբ հիշել իրենց առաջին հանդիպումը։ Այն Դիանա Նաուսեդիենեի առաջին պաշտոնական հանդիպումն էր Լիտվայի նախագահի տիկնոջ կարգավիճակում։

Առանձնազրույցի ընթացքում Լիտվայի նախագահի տիկինը Աննա Հակոբյանին ներկայացրել է իր գործունեությունը և ընդգծել, որ դրա հիմքում դրված է առողջ ապրելակերպի և հասարակությունների կայուն զարգացման քարոզը։

Նա համոզմունք է հայտնել, որ մեր հասարակություններում մեծացնելով կանանց դերը՝ կկարողանան աշխարհն ավելի լավը դարձնել։

Այնուհետև Լիտվայի նախագահի տիկինը Հայաստանի վարչապետի տիկնոջ ուղեկցությամբ այցելել է  Պրոֆ. Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, որտեղ հանդիպել է բուժում ստացող երեխաների հետ։ Հյուրերը շրջել են կենտրոնում, ծանոթացել պայմաններին և հետաքրքրվել երեխաների առողջականով։

Լիտվայի նախագահի տիկինը Աննա Հակոբյանին է փոխանցել պաշտոնական հրավեր, որպեսզի Պրոֆ. Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի բժիշկները այցելեն Լիտվա և անցնեն վերապատրաստում։

Աննա Հակոբյանը և Դիանա Նաուսեդիենեն պայմանավորվել են ուժեղացնել շփումները առողջապահության և մշակույթի ոլորտներում։

Այդ նպատակով Լիտվայի նախագահի տիկինը Հայաստանի վարչապետի տիկնոջը հրավիրել է Լիտվա։ Աննա Հակոբյանն ընդունել է հրավերն ու պատրաստակամություն հայտնել կյանքի կոչել ձեռք բերված պայմանավորվածությունները։

Թեմայի այլ նորություններ