ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական տնտեսական համաժողովում հանդես է եկել առցանց ելույթով
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    87%
    6 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    70%
    14 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    80%
    1 կմ/ժ
  • Արարատ 14°C
    53%
    24 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    68%
    2 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    82%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    67%
    28 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    82%
    2 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    55%
    12 կմ/ժ
  • Արցախ 14°C
    76%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական տնտեսական համաժողովում հանդես է եկել առցանց ելույթով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական տնտեսական համաժողովում հանդես է եկել առցանց ելույթով

ԵԱՏՄ երկրներին անհրաժեշտ է համախմբել ջանքերը բարձր տեխնոլոգիական ոլորտների ակտիվ զարգացման համար։ Եվրասիական տնտեսական համաժողովում առցանց ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Չնայած աշխարհագրական հեռավորությանը, Հայաստանն ակտիվորեն մասնակցում է ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացներին։ Ինչ վերաբերում է սպասարկման ոլորտին, այն միության երկրների միջև տնտեսական համագործակցության ու զարգացման կարևոր կետերից մեկն է»,- ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով` ծառայությունների առանձին տեսակներ էական ազդեցություն ունեն ապրանքների, արդյունաբերության և տնտեսական մրցունակության վրա։
 
Այս առումով եվրասիական ինտեգրման ամենակարևոր խնդիրը ծառայությունների ազատ տեղաշարժի ապահովումն է։ Այդ խնդիրը լուծելի է ոլորտի ազատականացման, ծառայությունների միասնական շուկայի ձևավորման և գործարկման միջոցով։ Սա իր հերթին ընդլայնում է բիզնեսի աշխուժացման հնարավորությունները։
 
«Կարելի է ասել, որ ծառայությունների և բիզնեսի ազատ տեղաշարժի մակարդակը յուրահատուկ ինտեգրացիոն ցուցանիշ է»,- ասաց վարչապետը։
 
Ինչ վերաբերում է ՀՀ աշխարհագրական դիրքին ու ԵԱՏՄ անդամ երկրների հետ ընդհանուր սահմանի բացակայությանը, ՀՀ վարչապետի խոսքով, այդ բացը հնարավոր է լրացնել գիտատեխնիկական առաջընթացի և տեխնոլոգիական փոփոխությունների զարգացմամբ։
Այս առումով, ըստ նրա, առանձնահատուկ ուշադրության է արժանի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը։
 
«Սա տնտեսության մեջ բեկում մտցնելու հնարավորություն է, մարդկության առաջընթացին համընթաց քայլելու հնարավորություն։ Հենց այս տարածքն ունի ռազմավարական նշանակություն, որի զարգացման համար նավահանգիստներ, ելք դեպի ծով և հարուստ ընդերք պետք չէ»,– ասաց նա` հավելելով, որ գիտատեխնիկական զարգացման համար կարևոր պայման է մարդկային կապիտալ ի առկայությունը, իսկ այդ ռեսուրսով Հայաստանը միշտ հարուստ է եղել։
Փաշինյանը նշեց, որ ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի երկիրը գրավիչ լինի ՏՏ ոլորտի և ընդհանրապես ներդրումների համար։
 
Նրա խոսքով` անհրաժեշտ է հետևողականորեն խթանել ինտեգրացիոն գործընթացներն ու ԵԱՏՄ երկրների տնտեսություններին ու քաղաքացիներին ուղղակի օգուտներ բերող նախաձեռնությունները։

Թեմայի այլ նորություններ