ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ քննարկվել է Կապսի ջրամբարի կառուցման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    51%
    2 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    66%
    13 կմ/ժ
  • Լոռի 12°C
    75%
    5 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    66%
    4 կմ/ժ
  • Արարատ 17°C
    44%
    6 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    49%
    3 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    51%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    74%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    51%
    2 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    46%
    0 կմ/ժ
  • Արցախ 16°C
    55%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.1006
  • Ռուբլի = 4.16767
  • Դոլար = 387.815

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ քննարկվել է Կապսի ջրամբարի կառուցման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ քննարկվել է Կապսի ջրամբարի կառուցման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Կապսի ջրամբարի կառուցման նախագիծը: Այ մասին InterLur.com լրատվական գործակալությունը տեղեկացավ ՀՀ Վարչապետի աշխատակազմի լրատվության բաժնից: Տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է.

Նշվել է, որ ծրագրի արժեքը գնահատվում է 60 մլն եվրո և նախատեսվում է այն իրականացնել գերմանական KFW բանկի հետ համագործակցությամբ: Ներկայումս քննարկման փուլում է ջրամբարի կառուցման երկու տարբերակ: Արդյունքում՝ Կապսի ջրամբարի տարողությունը լինելու է 60 մլն խմ՝ 51 մետր երկարությամբ պատվարով:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է Կապսի ջրամբարի պատվարի և օժանդակ կառուցվածքների կառուցում, Ախուրյան գետի (Արփի լճի ջրամբարից մինչև Ախուրյանի ջրամբար) հիդրոլոգիական դիտակետերի վերազինում, լրացուցիչ կայանների կառուցում և տվյալների կենտրոնացված բազայի ստեղծում (SCADA համակարգ)։ Հնարավորություն կստեղծվի շուրջ 2280 հեկտար հողատարածքների մեխանիկական ոռոգումը փոխարինել ինքնահոս ոռոգմամբ ՝ տարեկան խնայելով 1.3 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա: Ջրամբարի կառուցմամբ հնարավոր կլինի նաև ոռոգելի տարածքներն ընդլայնել 7000 հեկտարով՝ Թալինի տարածաշրջանում:

Ծրագիրը նախատեսվում է սկսել 2021 թվականին և ավարտին հասցնել 3,5 տարվա ընթացքում:

Վարչապետը կարևորել է վերը նշված ծրագրի իրականացումը և հանձնարարել այն կյանքի կոչելիս հաշվի առնել նաև Էներգետիկ հզորությունները նախատեսելու հարցը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ջրային պահանջարկի ապահովման և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման խնդիրն ու նշել, որ պետք է այդ ուղղություններով իրականացնել հետևողական աշխատանքներ:

Թեմայի այլ նորություններ