«ՀՀ տարածքը գրված է 29.800կմ², հետո պարզվեց՝ դա կլորացրած թիվ է. կա ուրիշ թիվ՝ 29.743 կմ²». վարչապետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    12%
    7 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    18%
    9 կմ/ժ
  • Լոռի 24°C
    40%
    13 կմ/ժ
  • Տավուշ 23°C
    50%
    14 կմ/ժ
  • Արարատ 30°C
    13%
    3 կմ/ժ
  • Սյունիք 24°C
    48%
    14 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    12%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    33%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    12%
    7 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    20%
    14 կմ/ժ
  • Արցախ 23°C
    45%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.17454
  • Դոլար = 388.08

«ՀՀ տարածքը գրված է 29.800կմ², հետո պարզվեց՝ դա կլորացրած թիվ է. կա ուրիշ թիվ՝ 29.743 կմ²». վարչապետ

«ՀՀ տարածքը գրված է 29.800կմ², հետո պարզվեց՝ դա կլորացրած թիվ է. կա ուրիշ թիվ՝ 29.743 կմ²». վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից։ 

Ըստ նրա՝ խոսք է գնացել, որ պետք է ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանը, սակայն, հայտարարում է, թե ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունն ու տարածքային պահանջներ չունի. 

«Ինչո՞ւ է շարունակվում այդ խոսակցությունը. Մի պարզ պատճառով՝ Բրյուսելի բանակցային սենյակում այդ հարցը ծագեց, թե ինչ նկատի ունի Ադրբեջանը՝ ՀՀ տարածքային ամբողջականություն ասելով։ Իսկ ի՞նչ նկատի ունի ՀՀ-ն՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ասելով։ Այս խոսակցությունը զարգացավ դեպի այն կետը, որ երևի կան օբյեկտիվ տվյալներ, ու պետք է հղում անել դրանց, մասնավորապես, այդ տարածքի տվյալներին»,- ասել է նա։ 

Ըստ վարչապետի՝ գաղափարը դիտարկելի էր. «Մենք ասացինք՝ շատ լավ, բայց ի՞նչ թիվ։ Պատկերացնո՞ւմ եք իրադրության լարումը, որ կողմերը պետք է ասեն՝ մեր երկրի տարածքն այսքան է։ Եւ այնտեղ առաջացավ գաղափար, որ երբ դուրս գանք, հայտարարենք այն թիվը, որը ֆիքսված է խորհրդային հանրագիտարանի վերջին հրատարակության մեջ։ Ես առաջին գործողությունը, որ արեցի այդ սենյակից դուրս գալուց հետո, կապվեցի մեր գործընկերների հետ, ասացի՝ խորհրդային վերջին հանրագիտարաններից նկարեք Հայաստանի և Ադրբեջանի տվյալները ու ուղարկեք։ Ես այդ թիվը հիշում էի՝ 29․800 կմ2, և ԵՄ խորհրդի նախագահին այդ տվյալները փոխանցվեցին, նա այդ թիվը հրապարակեց։ 

Ես վերադարձա ու այդ թիվը հրապարակեցի։ Հետո, երբ մենք ավելի մանրամասն դիտարկեցինք, տեսանք՝ հանրագիտարանում ուրիշ թվեր էլ կան․ տիտղոսաթերթին գրված է 29.800, հետո պարզվեց՝ դա կլորացրած թիվ է, և տեքստի մեջ կա ուրիշ թիվ՝ 29.743 կմ2։ Հետո ադրբեջանական կողմը մեր ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ ՀՀ պետական մի շարք մարմինների կայքերում (ես ստուգել եմ՝ այդ տվյալն այդտեղ եղել է տասնյակ տարիներ) ՀՀ տարածք նշած է ուրիշ թիվ՝ 29.800-ից պակաս։ Երբ ՀՀ կառավարությունն իր հողային հաշվեկշիռը ժամանակ առ ժամանակ հաստատում է, այնտեղ էլ է գրված մյուս թիվը, իսկ 29.800-ը կլորացրած թիվ է։ Նույնն էլ վերաբերում է Ադրբեջանին»։ 

Ըստ նրա, այդ թվերի պատճառով է, որ լարումներ առաջացան։

Թեմայի այլ նորություններ