«ՀՀ շուրջ անվտանգային իրավիճակը շարունակում է մնալ լարված․ պատրաստ ենք լուծումների». վարչապետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    77%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    76%
    2 կմ/ժ
  • Լոռի 11°C
    80%
    4 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    81%
    7 կմ/ժ
  • Արարատ 16°C
    61%
    4 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    81%
    11 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    77%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    64%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    77%
    7 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    62%
    9 կմ/ժ
  • Արցախ 13°C
    85%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

«ՀՀ շուրջ անվտանգային իրավիճակը շարունակում է մնալ լարված․ պատրաստ ենք լուծումների». վարչապետ

«ՀՀ շուրջ անվտանգային իրավիճակը շարունակում է մնալ լարված․ պատրաստ ենք լուծումների». վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ՀՀ շուրջ անվտանգային իրավիճակը շարունակում է մնալ լարված։

Նա շեշտել է, որ ՀՀ տարածքի սահմանագծից դուրս ոչ մի հավակնություն չպետք է ունենալ. «Այս սահմանագծից դուրս ցանկացած հավակնություն օգտագործվելու է որպես մեր խոցելի տեղ»։

Ըստ նրա, ՀՀ սահմանից այնկողմ եղածը մերը չէ. «Այս գծից այսկողմ ինչ կա՝ մերն է։ Եվ մեր անվտանգությունը մենք պատրաստվում ենք իրականացնել այս տրամաբանությամբ»։ 

Վարչապետը նաև նշել է, թե հիմա միլիմետրերի ճշտությամբ գիտեն՝ որտեղով է անցնում ՀՀ սահմանը․ «Պետք է գնալ տեղում այդ սահմանը նայել»։ Նա ասել է, թե խնդիր չունեն՝ նայեն Տավուշի, Սյունիքի, թե Վայոց ձորի մարզերում. «Մենք պատրաստ ենք գնալ լուծումների»,- ասել է նա։

Փաշինյանն անդրադարձել է նաև դիվերսիֆիկացիայի հարցին՝ ասելով, թե այսօրվա աշխարհում արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի հետ կապված հաջողությունների մասին խոսելը տեղին չի համարում. «Պետք է կայունանա իրադրությունը, որ խոսենք հաջողության մասին։ Դեռ կայուն չէ․ հասկանալիորեն նկատի ունեմ ՀՀ-ն։ Բայց ՀՀ կայունությունն էլ, տարածաշրջանի կայունությունն էլ կախված են միջավայրի կայունությունից, գլոբալ կայունությունից, և այդտեղ բազմաթիվ հարցեր կան»։

Թեմայի այլ նորություններ