ՀՀ-ի և Լիտվայի նախագահները քննարկել են տարածաշրջանում հարատև խաղաղություն հաստատելուն ուղղված Հայաստանի ջանքերը
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    55%
    11 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    13 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    8 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    95%
    5 կմ/ժ
  • Արարատ 15°C
    60%
    9 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    95%
    7 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    55%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    93%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    55%
    11 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    76%
    9 կմ/ժ
  • Արցախ 12°C
    99%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.25205
  • Դոլար = 387.927

ՀՀ-ի և Լիտվայի նախագահները քննարկել են տարածաշրջանում հարատև խաղաղություն հաստատելուն ուղղված Հայաստանի ջանքերը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով:

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարությունը.

«Ինձ համար մեծ պատիվ է այսօր Երևանում հյուրընկալել Լիտվայի Հանրապետության նախագահին:

Մեր երկրների միջև բարձրաստիճան այցերը վկայում են դարերի խորքից եկող ամուր կապերի և նույնական արժեհամակարգի վրա խարսխված մեր հարաբերութ­յուն­նե­րի շարու­նա­կա­կանության, ինչպես նաև երկկողմ համագործակցությունն առավել ընդլայնելու վճռականության մասին։

Նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ մենք փոխըմբռնման մթնոլորտում հանգամանալից քննարկեցինք հայ-լիտվական հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարներն, ինչպես նաև երկկողմ բարեկամական հարաբերություններին առնչվող օրակարգային հարցերի լայն շրջանակ:

Վերահաստատվեց միջպետական հարաբերությունները խորացնելու երկուստեք պատրաստակամությունը:

Հատուկ անդրադարձ կատարվեց երկկողմ տնտեսական համագործակցության խորացման և առևտրաշրջանառության ծավալների ավելացման հնարավորություններին:

Այդ համատեքստում քննարկվեցին արդյունաբերության, ՏՏ, վերականգնվող էներգիայի և այլ ոլորտներում փոխգործակցության հեռանկարները:

Ուրախ ենք արձանագրել, որ Լիտվայի նախագահի պատվիրակության կազմում ընդգրկված են Լիտվայի առաջատար բուհերի ռեկտորներ, ինչը կրթության և գիտության բնագավառում երկկողմ համագործակցության կարևորության ապացույցն է:

Քննարկվեցին տարածաշրջանում հարատև խաղաղություն հաստատելուն ուղղված Հայաստանի ջանքերը: Լիտվայի և Հայաստանի տեսակետներն այս հարցում նույնական են:

Հատուկ ընդգծվեց Արցախում և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային կոթողների պահպանման անհրաժեշտությունը: Նախագահ Նաուսեդան խոստացավ ամեն կերպ աջակցել հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանմանը:

Այս համատեքստում կարևորվեց UNESCO-ի փորձագիտական առաքելության այցը Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում:

Անդրադարձ կատարվեց ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին և դրա շրջանակներում իրականացվող ծրագրերին»:

Թեմայի այլ նորություններ