ՀՀ ԱԽ քարտուղարը Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի իրավիճակը
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    11%
    4 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    19%
    13 կմ/ժ
  • Լոռի 20°C
    61%
    9 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    69%
    6 կմ/ժ
  • Արարատ 30°C
    21%
    2 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    65%
    5 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    11%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    66%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    11%
    4 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    30%
    3 կմ/ժ
  • Արցախ 19°C
    65%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.17465
  • Դոլար = 388.08

ՀՀ ԱԽ քարտուղարը Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի իրավիճակը

ՀՀ ԱԽ քարտուղարը Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի իրավիճակը

Մարտի 21-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Նորվեգիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Էյվին Վադ Պետերսոնի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:

Ա.Գրիգորյանը և Է. Վադ Պետերսոնն անդրադարձել են արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակին ընդհանուր առմամբ և մասնավորապես՝ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայիս իրավիճակը:

ԱԽ քարտուղարը զրուցակցին է ներկայացրել վերջին տարիներին ՀՀ-ում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների, տնտեսության և անվտանգության համակարգի զանազանեցման ընթացքն ու արդյունքները: Վերոնշյալի համատեքստում կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը երկկողմ տնտեսական հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակներում:

Թեմայի այլ նորություններ