ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ու Սլովենիայի դեսպանն անդրադարձել են ԵՄ-ի հետ Հայաստանի գործընկերության շրջանակներում իրականացվող քայլերին
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    59%
    4 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    62%
    7 կմ/ժ
  • Լոռի 13°C
    68%
    13 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    86%
    4 կմ/ժ
  • Արարատ 17°C
    43%
    6 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    60%
    4 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    59%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    66%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    59%
    4 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    47%
    5 կմ/ժ
  • Արցախ 14°C
    85%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ու Սլովենիայի դեսպանն անդրադարձել են ԵՄ-ի հետ Հայաստանի գործընկերության շրջանակներում իրականացվող քայլերին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ու Սլովենիայի դեսպանն անդրադարձել են ԵՄ-ի հետ Հայաստանի գործընկերության շրջանակներում իրականացվող քայլերին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մարտի 6-ին ընդունել է Հայաստանում Սլովենիայի Հանրապետության դեսպան Մատեյա Պրեվոլշեկին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

 Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ ԱԳ նախարարի տեղակալը վստահություն է հայտնել, որ նա իր առաքելության ընթացքում կգործադրի առավելագույն ջանքեր՝ երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ:
 
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-սլովենական քաղաքական երկխոսության խորացմանը, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում համագործակցությանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել ԵՄ-ի հետ Հայաստանի գործընկերության շրջանակներում իրականացվող քայլերին։
 
ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Ընդգծվել է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման կարևորությունը Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ նոր ոտնձգությունները զսպելու համատեքստում:

Թեմայի այլ նորություններ