ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միգրացիայի և փախստականների հարցերով Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Դավիդ Բեստին
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    27%
    15 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    39%
    32 կմ/ժ
  • Լոռի 13°C
    90%
    6 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    75%
    8 կմ/ժ
  • Արարատ 24°C
    26%
    11 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    72%
    8 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    27%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    92%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    27%
    15 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    50%
    17 կմ/ժ
  • Արցախ 15°C
    75%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.17746
  • Դոլար = 388.501

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միգրացիայի և փախստականների հարցերով Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Դավիդ Բեստին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միգրացիայի և փախստականների հարցերով Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Դավիդ Բեստին

Ապրիլի 11-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միգրացիայի և փախստականների հարցերով Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Դավիդ Բեստին, ով Հայաստանում է գտնվում ԼՂ փախստականների իրավունքների երաշխավորման ԵԽ համապարփակ փաթեթի պաշտոնական մեկնարկի կապակցությամբ: 

ԱԳ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել բռնի տեղահանված ԼՂ բնակչությանն աջակցելու նպատակով 2023թ. հոկտեմբերին Միգրացիայի և փախստականների հարցերով ԵԽ ԳՔ հատուկ ներկայացուցչի Հայաստան փաստահավաք այցի արդյունքներով պատրաստված Համապարփակ փաթեթի համար, որը ներառվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026թթ. Գործողությունների ծրագրում:

Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է ՀՀ իշխանություններին փորձագիտական աջակցություն նախատեսող ԵԽ համապարփակ փաթեթի օգտակարությունը՝ հաշվի առնելով, որ ԼՂ փախստականների սոցիալական, առողջապահական, կրթական, բնակապահովման, զբաղվածության միջնաժամկետ և երկարաժամկետ կարիքների պատշաճ հասցեագրումը ՀՀ կառավարության գերակայությունների շարքում է: 

ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է բռնի տեղահանված ԼՂ բնակչության իրավունքների միջազգային պաշտպանությունը, այդ թվում՝ ԵԽ կոնվենցիոն համակարգի ներքո: 

Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին ներկայացրել է Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգային իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման հետևանքները, շարունակվող մարտահրավերները, ինչպես նաև Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը: 

Ծանոթագրություն․ Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավունքների երաշխավորման Եվրոպայի խորհրդի համապարփակ փաթեթը մշակվել է 2023թ. սեպտեմբերին ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտման հետևանքների հասցեագրման նպատակով: 2.8 մլն եվրո բյուջեով ԵԽ Համապարփակ փաթեթը ներառվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026թթ․ Գործողությունների ծրագրում: Դրա շրջանակում փորձագիտական աջակցություն է տրամադրվում ՀՀ իշխանություններին՝ բռնի տեղահանված ԼՂ բնակչության սոցիալական, առողջապահական, կրթական, բնակապահովման, զբաղվածության միջնաժամկետ և երկարաժամկետ կարիքները հոգալու համար: Ծրագիրը մեկնարկել է 2024թ. տարեսկզբին, պաշտոնական մեկնարկը տրվել է Երևանում 2024թ. ապրիլի 11-ին:

Թեմայի այլ նորություններ