«Հեզբոլլահ»-ը խոստացել է պատասխանել Բեյրութում ՀԱՄԱՍ-ի ղեկավարի տեղակալի սպանությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    64%
    4 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    62%
    15 կմ/ժ
  • Լոռի 10°C
    95%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    94%
    6 կմ/ժ
  • Արարատ 20°C
    65%
    2 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    91%
    6 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    64%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    84%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    64%
    4 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    59%
    2 կմ/ժ
  • Արցախ 15°C
    61%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.23574
  • Դոլար = 388

«Հեզբոլլահ»-ը խոստացել է պատասխանել Բեյրութում ՀԱՄԱՍ-ի ղեկավարի տեղակալի սպանությանը

«Հեզբոլլահ»-ը խոստացել է պատասխանել Բեյրութում ՀԱՄԱՍ-ի ղեկավարի տեղակալի սպանությանը

Բեյրութի հարավային արվարձանի վրա իրականացված հարձակման հետևանքով զոհվել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավարի տեղակալ Սալեհ ալ Արուրին։ Շիա իսլամիստական «Հեզբոլլահ» կազմակերպությունը հայտարարել է, որ հարձակումն իրենից ներկայացնում է վտանգավոր ոտնձգություն Լիբանանի ինքնիշխանության վրա, որը չի կարող անպատիժ մնալ:

«Իսլամական դիմադրությունն անպատասխան չի թողնի իսրայելական այս հանցագործությունը: Սալեհ ալ Արուրիի սպանության համար հատուցումը կհետևի անհրաժեշտ ժամանակին, հարմար վայրում», - Telegram-ում «Հեզբոլլահ»-ի հրապարակած հայտարարությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։

«Հեզբոլլահ»-ի ռազմական թևի մարտիկները վերահսկում են Բեյրութի հարավային Դահիյայի շրջանը, որտեղ հունվարի 2-ին անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել եռահարկ շենքին, որտեղ գտնվում էր ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանը: Դրա հետևանքով զոհվել են ալ Արուրին և ևս վեց մարդ, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատարներ։ Այս հարձակման համար Լիբանանը մեղադրել է Իսրայելին։

Ինչպես նշվում է շիաների կուսակցության հայտարարության մեջ, «Իսրայելը դիմել է քաղաքական սպանությունների այն բանից հետո, երբ ակնհայտ է դարձել Գազայի հատվածում պաղեստինցիների դեմ նրա զինված ագրեսիայի ձախողումը»:

Թեմայի այլ նորություններ