Հայաստանը շարունակելու է պահանջել 31 գյուղերը Ադրբեջանից․ Գնել Սանոսյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    10%
    7 կմ/ժ
  • Շիրակ 26°C
    17%
    4 կմ/ժ
  • Լոռի 23°C
    44%
    13 կմ/ժ
  • Տավուշ 22°C
    54%
    9 կմ/ժ
  • Արարատ 31°C
    11%
    2 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    51%
    11 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    10%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 20°C
    41%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    10%
    7 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    20%
    10 կմ/ժ
  • Արցախ 22°C
    51%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.16947
  • Դոլար = 388.08

Հայաստանը շարունակելու է պահանջել 31 գյուղերը Ադրբեջանից․ Գնել Սանոսյան

Հայաստանը շարունակելու է պահանջել 31 գյուղերը Ադրբեջանից․ Գնել Սանոսյան

Սահմանազատման ու սահմանագծման պրոցեսները նրա համար են, որպեսզի հստակ ընդգծվի այն սահմանագիծը, որից այս կողմ Ադրբեջանն է, որից այն կողմը՝ Հայաստանը։

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով Տավուշի մարզի 4 գյուղերը Ադրբեջանին հանձնելու մասին։

«Կա որոշակի սահմանագիծ, բայց սահմանազատման հանձնաժողովները պետք է հասկանան, թե որ քարտեզներով են աշխատում, այսինքն՝ այն իրավական հիմքով, որով այդ գիծը հստակ կգծվի»,- ասաց նա։

Նախարարը պարզաբանեց՝ իրավական հիմքն էլ այն է, երբ երկու կողմի համար ընդունելի իրավական քարտեզ կվերցրնեն, որն էլ այդ գործընթացի համար հիմք կհանդիսանա։

Խոսելով որոշ ենթակառուցվածքների մասին, որոնք սահմանազատման և սահմանագծման գործընթացի ընթացքում պարզվեն, որ պետք է վերակառուցվեն, Սանոսյանը պարզաբանեց․ «Այդ հատվածներում կան տեղեր, որտեղ մեր ճանապարհնեերը կամ այլ ենթակառուցվածքներ սահմանին շատ մոտ են, որոշ տեղերում հատում են սահմանի որոշ հատվածներ, դա կհստակեցվի սահմանազատման և սահմանագծման ժամանակ։ Միգուցե որոշ տարածքներ վերակառուցվելու հարց առաջանա»։

Թե որ ճանապարհի որ հատվածները դրանք կլինի, ըստ նախարարի, դա էլ կպարզվի, երբ հանձնաժողովները կաշխատեն քարտեզներով։ Հարցին՝ թե այդ չորս գյուղերը գտնվում են մեր վարչատարածքային բաժանման կազմում, վերջինս բացասական պատասխան տվեց, նշելով, որ խոսքը չի գնում Հայաստանի 29,800 տարածքային ամբողջականության մասին․ «Ընդհանուր աշխատանք պետք է արվի, որից կպարզվի, միայն ճանապարհ է պետք վերակառուցել, թե այլ ենթակառուցվածքներ։ Չորս գյուղերի վերաբերյալ վարչապետը երեկ շատ մանրամասն խոսել է, կարծում եմ, որ բոլորս հասկացել ենք այն, ինչը շատ պարզ ասվեց»։

Անդրադառնալով հարցին՝ արդյոք Հայաստանն էլ չորս գյուղերի դիմաց շարունակելու է պահանջել 31 գյուղերը Ադրբեջանից, Սանոսյանը դրական արձագանքեց․ «Իհարկե, խոսքը նրա մասին է, որ հանձնաժողովը ինչ-որ հատվածից կսկսի ու սահմանի ողջ երկայնքով կաշխատի։ Դա հանձնաժողովի աշխատանքի մի մասն է»։

Թեմայի այլ նորություններ