Հայաստանը ռուսական հեռուստաալիքներին վերաբերվող համաձայնագիրը վերամշակելու անհրաժեշտություն է տեսնում
▲ Դեպի վեր
  • Երեվան 24°C
    19%
    7 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    37%
    11 կմ/ժ
  • Լոռի 18°C
    58%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    58%
    13 կմ/ժ
  • Արարատ 24°C
    29%
    13 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    43%
    10 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    23%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    49%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    23%
    6 կմ/ժ
  • Կոտայք 21°C
    44%
    9 կմ/ժ
  • Արցախ 20°C
    44%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.1006
  • Ռուբլի = 4.16767
  • Դոլար = 387.815

Հայաստանը ռուսական հեռուստաալիքներին վերաբերվող համաձայնագիրը վերամշակելու անհրաժեշտություն է տեսնում

Հայաստանը ռուսական հեռուստաալիքներին վերաբերվող համաձայնագիրը վերամշակելու անհրաժեշտություն է տեսնում

Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև կնքված՝ զանգվածային հեռահաղորդակցման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը վերամշակելու անհրաժեշտություն ունի։ Կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի դիտարկմանը, թե վերջին շրջանում Հայաստանում հեռարձակվող ռուսական պետական հեռուստաընկերությունների կողմից թողարկվող հաղորդումներում հնչել են վիրավորական արտահայտություններ, սակայն Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև կնքված՝ զանգվածային հեռահաղորդակցման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրում նշված է, որ նման տեքստերը և արտահայտությունները պետք է բացառվեն։ Այս համատեքստում պատգամավորը հետաքրքրվեց, թե այս ուղղությամբ ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում։

Նախարարը հիշեցրեց, որ երկու ամիս առաջ Երևանում անցկացվել են խորհրդակցություններ ռուսական հեռուստաալիքների շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված, սակայն երկու ամիս անց նմանօրինակ խախտումները կրկնվել են։

«Այս ամենը խոսում է այն մասին, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև գործող միջպետական համաձայնագիրը, ամենայն հավանականությամբ, լրամշակելու կամ խմբագրելու անհրաժեշտություն ունի։ Մենք փետրվարի 26-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից ստացել ենք գրություն, որտեղ արձանագրված են եղել այդ խախտումները։ Փետրվարի 27-ին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում անցկացվել են խորհրդակցություններ, որոնց արդյունքում արձանագրվել է, որ իրապես այդ խախտումները տեղի են ունեցել և, մասնավորապես, 5-րդ հոդվածի մի քանի դրույթներ խախտվել են։ Այսօր Արտաքին գործերի նախարարությունը բողոքի հայտագիր է հղել ռուս գործընկերներին»,- ասաց Հայրապետյանը։

Նախարարը հայտնեց, որ ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարին նամակ է հղել և առաջարկել անհապաղ խորհրդակցություններ անցկացնել։

«Կլինի դա Երևանում, թե Մոսկվայում՝ մենք պատրաստ ենք մասնակցել բովանդակային քննարկմանը՝ նախ ներկայացնել այդ խախտումները և արձանագրել հետևյալը, որ եթե մենք դուրս ենք գալիս այն կանխավարկածից, որ Հայաստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը հավատարիմ են համաձայնագրին, բայց, այնուամենայնիվ, խախտումները շարունակվում են, ապա լեգիտիմ հարց է առաջանում անդրադառնալու այդ համաձայնագրի դրույթներին՝ արդյոք այդ փաստաթղթում արձանագրված սկզբունքները և դրանց պահպանումը վերախմբագրելու կամ վերամշակելու անհրաժեշտություն չունի։

Մեր դիրքորոշումը հստակ է, որ ունի, որովհետև մենք իսկապես հավատում ենք, որ կողմերը պետք է շահագրգռված լինեն, որպեսզի պահպանվեն այդ սկզբունքները, բայց փաստաթուղթը թույլ չի տալիս, որպեսզի զերծ մնանք նմանօրինակ անընդունելի հաղորդումների լուսաբանումից և եթերով լուսաբանումից։   

Մի կողմից հասկանում ենք, որ հաշվի առնելով, որ հարցը ունի զգայուն կողմեր՝ պետք է մասնագիտական դաշտում կոնսուլտացիաներ անենք և կառուցողական մթնոլորտում աշխատենք մեր գործընկերների հետ, բայց մյուս կողմից արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող հանդուրժող լինել այնպիսի բովանդակություն ունեցող հաղորդումներով, որոնք կարող են հարցականի տակ դնել մեր պետության և ժողովրդի արժանապատվությունը»,- եզրափակեց Հայրապետյանը։

Թեմայի այլ նորություններ