Հայաստանը գնում է վտանգավոր ճանապարհով. Դաշնային խորհրդում վրդովվել են ռուս սահմանապահների դուրսբերման որոշումից
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    39%
    6 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    58%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    87%
    2 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    77%
    6 կմ/ժ
  • Արարատ 18°C
    52%
    1 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    47%
    10 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    39%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    83%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    39%
    6 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    52%
    12 կմ/ժ
  • Արցախ 12°C
    66%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.1006
  • Ռուբլի = 4.16767
  • Դոլար = 387.815

Հայաստանը գնում է վտանգավոր ճանապարհով. Դաշնային խորհրդում վրդովվել են ռուս սահմանապահների դուրսբերման որոշումից

Հայաստանը գնում է վտանգավոր ճանապարհով. Դաշնային խորհրդում վրդովվել են ռուս սահմանապահների դուրսբերման որոշումից

Դաշնության խորհրդի անդամ Վիկտոր Բոնդարևը կարծում է, որ Հայաստանից ռուս սահմանապահների դուրսբերումը կարող է հանգեցնել լարվածության սրման:

Լրատվամիջոցների հետ զրույցում նա հայտարարել է, թե սա Երևանի առաջին «խոշոր ոչ բարեկամական քայլն է Մոսկվայի նկատմամբ»։

Նրա խոսքով՝ Հայաստանը գնում է վտանգավոր ճանապարհով, որը հղի է Անդրկովկասը լարվածության և մշտական հակամարտությունների տարածաշրջանի վերածելու վտանգով:

«Դա հուշում է, որ մեզ այլևս առանձնապես չեն ողջունում Հայաստանում։ Սա իրականում Հայաստանի դանդաղ ու հաստատուն սահում է դեպի անբարյացակամություն, շեղում ՀԱՊԿ-ի հիմքերից։ Եվ այստեղ պատճառն արևմտյան էմիսարների ազդեցությունն է, որոնք Հայաստանին եվրոպական լուսավոր ապագա են խոստանում, ինչպես նաև պաշտպանություն Ադրբեջանի և Իրանի տարածքային պահանջներից։ Սա վտանգավոր ուղի է, որը հղի է տարածաշրջանային վտանգներով, ինչը ռուսական կողմն ակնհայտորեն չէր ցանկանա»,- ասել է Բոնդարևը։

Նա հիշեցրել է, որ ռուսական զորքերն ապահովում են անվտանգությունը հանրապետության տարածքում, ուստի հայկական կողմին «պետք է յոթ անգամ չափել և մեկ անգամ կտրել»։ Սենատորը նաև կարծում է, որ Հայաստանի ժողովուրդը պետք է ազդի իր կառավարության վրա, որը սկսել է «հավատալ արևմտյան խոստումներին» և չի հասկանում ինքնիշխանությունը կորցնելու վտանգը։

«Սրանք վտանգավոր քաղաքական խաղեր են, և հանուն իրենց բարօրության և կայունության ես խորհուրդ չեմ տա, որ Հայաստանի իշխանություններն անգամ մտածեն Հայաստանից ռուսական զորքերի դուրս բերման մասին»,- ընդգծել է Բոնդարևը։

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ավելի վաղ հայտնել էր, որ Երևանը պաշտոնական կոչ է ուղարկել Մոսկվա՝ դադարեցնելու ռուս սահմանապահների գործունեությունը «Զվարթնոց» օդանավակայանում։ Նրա խոսքով՝ հայկական զորքերը ինքնուրույն են վերահսկելու սահմանային անցակետը։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ ասել էր. «Ի սկզբանե ռուսական սահմանապահների մասնակցությունը մի շարք կետերում, այդ թվում՝ «Զվարթնոց» օդանավակայանում, մտածված է եղել՝ իբրև աջակցություն նորանկախ հայկական պետականությանը: Նախատեսված է այս գործառույթը իրականացնել այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը դրա կարիքը կունենա, և երբ Հայաստանը կունենա իր ինստիտուցիոնալ հնարավորությունները, այդ գործառույթը ամբողջությամբ կիրականացնի Հայաստանը իր պատկան մարմինների միջոցով: Եվ, ահա, հիմա մենք կարծում ենք, որ ՀՀ-ն ինստիտուցիոնալ առումով ի զորու է «Զվարթնոց» օդանավակայանում միայնակ իրականացնել սահմանապահ ծառայությունը, և ծանուցել ենք ռուսական կողմին այս մասին: Ենթադրում եմ, որ սա բավարար կլինի ռուսական կողմի համար, և հարցը այդքանով կլուծվի»:

Թեմայի այլ նորություններ