Հայաստանը չի միացել ԵՄ խորհրդի՝ դեկտեմբերի 4-ի սահմանափակող միջոցների վերաբերյալ որոշմանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    12%
    7 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    16%
    2 կմ/ժ
  • Լոռի 24°C
    40%
    13 կմ/ժ
  • Տավուշ 23°C
    50%
    14 կմ/ժ
  • Արարատ 31°C
    13%
    3 կմ/ժ
  • Սյունիք 24°C
    48%
    14 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    10%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    31%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    12%
    7 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    20%
    14 կմ/ժ
  • Արցախ 23°C
    45%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.17454
  • Դոլար = 388.08

Հայաստանը չի միացել ԵՄ խորհրդի՝ դեկտեմբերի 4-ի սահմանափակող միջոցների վերաբերյալ որոշմանը

Հայաստանը չի միացել ԵՄ խորհրդի՝ դեկտեմբերի 4-ի սահմանափակող միջոցների վերաբերյալ որոշմանը

Հայաստանը չի միացել ԵՄ խորհրդի՝ դեկտեմբերի 4-ի սահմանափակող միջոցների վերաբերյալ որոշմանը․ այս մասին հայտնում են արտգործնախարարությունից։

«Ելնելով արտաքին քաղաքական առաջնահերթություններից՝ ԵՄ հետ գործընկերության շրջանակներում Հայաստանը դիտարկում և հաճախ միանում է ԵՄ հայտարարություններին՝ ցուցաբերելով իր աջակցությունն ու համերաշխությունը դրանցում արծարծվող հարցերի վերաբերյալ: Կոնկրետ ԵՄ խորհրդի՝ դեկտեմբերի 4-ի սահմանափակող միջոցների վերաբերյալ որոշմանը (2023/2721) Հայաստանը չի միացել․ դա երևում է նաև ԵՄ խորհրդի դեկտեմբերի 17-ի հաղորդագրությունից»,- ասաց ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի՝ Մագնիտսկու ցուցակին Հայաստանի միանալու մասին հայտարարությունը խմբագրվել է։ Հայտարարությունից հանվել են Հայաստանի ու Ադրբեջանի մասին հիշատակումները։

Հիշեցնենք, որ ԵՄ պաշտոնյայի հայտարարության մեջ ասվում էր՝ ԵՄ կազմի մեջ չմտնող 11 երկրներ, այդ թվում Հայաստանը և Ադրբեջանը, միացել են ԵՄ խորհրդի՝ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության որոշմանը, որով պատժամիջոցներ են սահմանվում մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման համար պատասխանատու պաշտոնյաների, անձանց ու կազմակերպությունների դեմ։

Ավելի ուշ հայտարարությունը խմբագրվել է։




Թեմայի այլ նորություններ