Հայաստանը բարձր է գնահատում Սլովենիայի հետ բարեկամական հարաբերությունները. Վահագն Խաչատուրյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    34%
    9 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    58%
    6 կմ/ժ
  • Լոռի 11°C
    85%
    4 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    73%
    9 կմ/ժ
  • Արարատ 20°C
    41%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    55%
    9 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    34%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    87%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    34%
    9 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    49%
    16 կմ/ժ
  • Արցախ 13°C
    77%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.17296
  • Դոլար = 388.08

Հայաստանը բարձր է գնահատում Սլովենիայի հետ բարեկամական հարաբերությունները. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սլովենիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մատեյա Պրևոլշեկը:

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ վերջինիս պաշտոնավարման ընթացքում Սլովենիան լավագույնս կներկայացվի Հայաստանում: Նախագահը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Սլովենիայի հետ բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են ընդհանուր արժեքների և փոխշահավետ համագործակցության վրա։

«Այս տարի Հայաստանը և Սլովենիան կնշեն դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Սա լավ առիթ է՝ նշանավորելու մեր երկու պետությունների միջև ամուր քաղաքական երկխոսության ձևավորումը, բարեկամական հարաբերությունների հաստատումը, ինչպես նաև ակտիվացնելու համագործակցությունը տարբեր բնագավառներում՝ հատկապես տնտեսական և մշակութային ոլորտներում»,- ասել է նախագահ Խաչատուրյանը։

Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վստահեցրել, որ պատրաստ է առավելագույն ջանքեր գործադրել երկու բարեկամ երկրների միջև կապերի հետագա զարգացման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հարցեր:

Հանրապետության նախագահը, ի դեմս դեսպանի, շնորհակալություն է հայտնել Սլովենիայի կառավարությանը և ժողովրդին՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ցուցաբերված մարդասիրական օգնության համար:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել երկու երկրների միջև խորհրդարանական դիվանագիտության զարգացման ուղղությամբ ջանքեր գործադրելու շուրջ: Կարևորվել է քաղաքական բարձր մակարդակի փոխայցելությունների խթանումը, ինչը դրականորեն կնպաստի փոխգործակցության հետագա ընդլայնմանը:

Թեմայի այլ նորություններ