Հայաստանում երբեք չեն եղել այնպիսի անուններով գյուղեր, որոնք բարձրաձայնում են Ադրբեջանում. ՀՀ վարչապետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    63%
    4 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    76%
    13 կմ/ժ
  • Լոռի 10°C
    95%
    7 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    97%
    4 կմ/ժ
  • Արարատ 19°C
    64%
    2 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    93%
    2 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    63%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    89%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    63%
    4 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    72%
    3 կմ/ժ
  • Արցախ 15°C
    57%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.22562
  • Դոլար = 388

Հայաստանում երբեք չեն եղել այնպիսի անուններով գյուղեր, որոնք բարձրաձայնում են Ադրբեջանում. ՀՀ վարչապետ

Հայաստանում երբեք չեն եղել այնպիսի անուններով գյուղեր, որոնք բարձրաձայնում են Ադրբեջանում. ՀՀ վարչապետ

«Պետք է այդ հարցին համապարփակ պատասխան տամ, որովհետև զգում եմ և տեսնում, որ այդ հարցի շուրջ կա որոշակի շփոթ և որոշակի թերըմբռնում»:

Այս մասին այսօր՝ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե մի կողմից հայտարարվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը, մյուս կողմից՝ այդ երկիրը շարունակում է Հայաստանից տարածքային պահանջներ ներկայացնել այս պահին թիրախավորելով Տավուշի 4 գյուղերը և այդ ֆոնին զորովարժություններ է իրականանում: Այս պայմաններում ինչպե՞ս եք պատկերացնում խաղաղության պայամանգրի ստորագրումը:

«Ես նախ ուզում եմ անդրադառնալ նրան, թե որն է ՀՀ-ն, ես առաջին անգամ վիզուալ պատասխան եմ պատրաստել»,- ասաց վարչապետը պարզելով ՀՀ քարտեզի մակետը ապա շարունակեց. «Եկեք մի պահ մի կողմ թողնենք Ադրբեջանին և մեր ելակետից հանդես գանք, որովհետև ասվում է, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է գյուղեր հանձնել  Ադրբեջանին: Երբեք ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և խոսք չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին: Երբ որ ադրբեջանական մամուլում բարձրացվում են գյուղերի անուններ, ՀՀ տարածքում երբեք այդպիսի անուններով գյուղեր չեն եղել, ընդ որում ոչ միայն խորհրդային ժամանակներում, այլև դրանից հետո»:

Վարչապետը նկատեց՝ պետք ելնենք դե յուրե իրողությունից, այն ինչ-որ Հայաստան է՝ Հայաստան է, այն ինչ-որ Ադրբեջան է՝ Ադրբեջան է:

Թեմայի այլ նորություններ