Հայաստանին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն․ վարչապետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    18%
    7 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    30%
    2 կմ/ժ
  • Լոռի 23°C
    40%
    9 կմ/ժ
  • Տավուշ 22°C
    48%
    12 կմ/ժ
  • Արարատ 27°C
    19%
    4 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    48%
    13 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    18%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    41%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    18%
    7 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    25%
    12 կմ/ժ
  • Արցախ 22°C
    44%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.18523
  • Դոլար = 388.602

Հայաստանին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն․ վարչապետ

Հայաստանին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն․ վարչապետ

ՀՀ-ին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հարցին:

«Չնայած էլի պետք է ասեմ, որ դեռևս 2020 թվականի փետրվարին, երբ որ առաջիկայում սահմանադրական հանրաքվե էր, որը Քովիդի համավարակի պատճառով չեղարկվեց, ես այն ժամանակ էլ եմ խոսել նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին: Այն հայեցակարգը, որը կա, արդի չէ»,- նշեց վարչապետը:

«Նոր Սահմանադրության վերաբերյալ չկա հայեցակարգ, չկա տեքստ, նոր Սահմանադրության վերաբերյալ կա քաղաքական խոսույթ և քաղաքական օրակարգ իմ կողմից առաջարկվող ՀՀ ժողովրդին՝ իր հիմնավորումներով: Ե՞րբ կլինի հանրաքվե. երբ ես և մեր քաղաքական թիմը և մենք բոլորով զգանք, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը բավարար չափով տեղեկացված է, թե ինչ է տեղի ունենում, ինչի համար և ինչ բովանդակություն է, ինչ խնդիր է լուծելու: Ես նկատի ունեմ, որ նաև ես ինչքան գիտեմ և աչքովս էլ է ընկել մեկ-երկու բան, որ չգիտեմ ինչ-որ ժամկետներ են ասում՝ էս տարի, մյուս տարի. դա գործնականում հնարավոր չէ, դժբախտաբար: Այս փուլի իմ խնդիրը հանրության, ժողովրդի հետ ունենալ խոսակցություն այս թեմայով»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Սահմանադրության շուրջ որոշումներ չի կայացնում Կառավարությունը կամ ԱԺ-ն, չնայած Կառավարությունն ու ԱԺ-ն կարող են նախաձեռնել նման գործընթաց: «Որոշում կայացնում է ժողովուրդը, իսկ որպեսզի ժողովուրդը որոշում կայացնի, ժողովուրդը պետք է տեղեկացված լինի: Ֆունդամենտալ հարցը, որը պետք է լուծվի, պոտենցիալ նոր Սահմանադրությամբ հետևյալն է. ՀՀ ժողովուրդը դե յուրե և դե ֆակտո պետք է ինքն իր համար արձանագրի ՀՀ-ում ապրելու կանոնները»,- ասաց վարչապետ Փաշինյանը:

Թեմայի այլ նորություններ