Հայաստանի խորհրդարանում ցուցադրվել են շուշեցի հայազգի ճարտարապետների գործերը
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    55%
    9 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    81%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    93%
    8 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    95%
    6 կմ/ժ
  • Արարատ 16°C
    57%
    12 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    98%
    2 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    55%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    86%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    55%
    9 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    75%
    1 կմ/ժ
  • Արցախ 12°C
    97%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.24834
  • Դոլար = 387.927

Հայաստանի խորհրդարանում ցուցադրվել են շուշեցի հայազգի ճարտարապետների գործերը

Հայաստանի խորհրդարանում ցուցադրվել են շուշեցի հայազգի ճարտարապետների գործերը

ՀՀ ազգային ժողովում կազմակերպվել է շուշեցի հայազգի ճարտարապետների գործերի ցուցադրությունը: Ազգային ժողովից հայտնում են, որ ցուցադրությունը կազմակերպվել է նոյեմբերի 9-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ: Ցուցահանդեսի բացմանը մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ եւ ԱԺ աշխատակազմի  ներկայացուցիչներ:

Նշվում է, որ ներկայացված պատկերները փաստում են՝ հայ ճարտարապետների նախագծած շինությունների շնորհիվ գավառական Բաքուն դարձել է քաղաք եւ վերածվել  Անդրկովկասի խոշոր վարչական եւ արդյունաբերական կենտրոնի:

Թագուհի Թովմասյանն իր ելույթում նշել է, որ հայկական ճարտարապետությանը զուգահեռ տեսնում ենք վանդալիզմի դրսևորում, ոչնչացվում են հայկական պատմամշակութային օջախներ:

«Այդ քայլերի մեր հակաքայլը ձեր մայրաքաղաքում կանգնած այն շենքերն են, որոնք հեղինակել են հենց նույն շուշեցի ճարտարապետները»,- իր խոսքում ասել է  պատգամավորը:

Ցուցադրությանը ծանոթացրել է Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրենի խորհրդական Անուշ Տեր-Մինասյանը: Նրա խոսքով՝ հայ ճարտարապետների ջանքերով ստեղծվել է ադրբեջանական ճարտարապետական ոճը, որը մինչ այդ գոյություն չի ունեցել:

Թեմայի այլ նորություններ