Հայաստանի գրողների միությունը Վրաստանում ներկայացրել է «Բազմաձայն երկիր Վրաստան» ժողովածուն
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    8%
    4 կմ/ժ
  • Շիրակ 26°C
    18%
    7 կմ/ժ
  • Լոռի 20°C
    61%
    9 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    56%
    8 կմ/ժ
  • Արարատ 31°C
    12%
    1 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    55%
    9 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    8%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    53%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    8%
    4 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    20%
    6 կմ/ժ
  • Արցախ 21°C
    54%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.17465
  • Դոլար = 388.08

Հայաստանի գրողների միությունը Վրաստանում ներկայացրել է «Բազմաձայն երկիր Վրաստան» ժողովածուն

Հայաստանի գրողների միությունը Վրաստանում ներկայացրել է «Բազմաձայն երկիր Վրաստան» ժողովածուն

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի նախաձեռնությամբ տպագրվող «Մենք և աշխարհը» շարքի «Բազմաձայն երկիր Վրաստան» ժողովածուն, որը լույս է ընծայել «Ծիծեռնակ» հրատարակչությունը, ներկայացվել է Վրաստանում:

Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել Թբիլիսիում՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում:
 

Ժողովածուում ընդգրկված են դասական և ժամանակակից գրողների գրական ստեղծագործությունները՝ նվիրված Վրաստանին: Շնորհանդեսին ներկա են եղել ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին, գրողների միության քարտուղար Բաղաթեր Արաբուլին, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթը, «Ճավճավաձեի» կենտրոնի տնօրենի Նուգզար Բերիաշվիլի և Վրաստանի հայ համայնքի և Հայաստանի գրական աշխարհի ներկայացուցիչներ, մտավորականներ:

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ընդգծելով, որ ժողովածուն Հովհաննես Թումանյանի ավանդների շարունակությունն է, նշել է՝ պատահական չէ հենց Թումանյանի տուն-թանգարանում այս գրքի շնորհանդեսի կազմակերպումը, քանի որ այդ տանը իրար հետ բազմաթիվ ծրագրեր են քննարկել և իրականացրել և՛ հայ, և՛ վրաց գրողներ: «Այս ժողովածուում Հովհաննես Թումանյանից ընդգրկված են Վրաստանին նվիրված այնպիսի բանաստեղծություններ, որոնք այսօր էլ չեն կորցրել իրենց ուժը, սերը, էներգիան, որ շատ անհրաժեշտ է երկու ժողովուրդների համար»,- վստահեցրել է Միլիտոնյանը:

Մաղվալա Գոնաշվիլին, արժևորելով այդ ձեռնարկը, հայտարարել է, որ գիրքը վրացերեն կհրատարակի «Մերանի» հրատարակչությունը:

Թեմայի այլ նորություններ