Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարությունների միջև անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    17%
    7 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    23%
    5 կմ/ժ
  • Լոռի 24°C
    39%
    10 կմ/ժ
  • Տավուշ 23°C
    48%
    13 կմ/ժ
  • Արարատ 27°C
    17%
    2 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    48%
    14 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    17%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 20°C
    36%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    17%
    7 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    23%
    14 կմ/ժ
  • Արցախ 23°C
    43%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.18523
  • Դոլար = 388.602

Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարությունների միջև անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ

Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարությունների միջև անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ

Մարտի 21-ին Երևանում Հայաստանի Հանրապետության և Նորվեգիայի Թագավորության արտաքին գործերի նախարարությունների միջև տեղի են ունեցել հերթական քաղաքական խորհրդակցությունները։ Խորհրդակցությունները վարել են Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Նորվեգիայի ԱԳ նախարարության պետքարտուղար Էյվին Վադ Պետերսոնը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Կարևորվել է հայ-նորվեգական քաղաքական երկխոսության ակտիվացումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը,  միջխորհրդարանական կապերի զարգացումը: Ընդգծվել է  առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների, մշակույթի, կրթության, զբոսաշրջության և այլ ոլորտներում կապերի աշխուժացման կարևորությունը։

Կողմերն անդրադարձել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հրատապ խնդիրների շուրջ։

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանային վերջին զարգացումները՝ ընդգծելով ՀՀ դիրքորոշումներն առանցքային հարցերի շուրջ: Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալը նորվեգացի գործընկերներին ներկայացրել է նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Թեմայի այլ նորություններ