Հայաստանի և Չեռնոգորիայի նախագահները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    27%
    4 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    45%
    2 կմ/ժ
  • Լոռի 19°C
    49%
    8 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    50%
    10 կմ/ժ
  • Արարատ 24°C
    36%
    3 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    55%
    10 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    27%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    56%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    27%
    4 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    37%
    7 կմ/ժ
  • Արցախ 20°C
    44%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.1624
  • Դոլար = 388.08

Հայաստանի և Չեռնոգորիայի նախագահները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով:

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարությունը.

«Ինձ համար մեծ պատիվ է այսօր Երևանում հյուրընկալել մեր բարեկամ երկրի՝ Չեռնոգորիայի նախագահին՝ իմ հարգարժան գործընկեր Միլո Ջուկանովիչին:

Նախագահ Ջուկանովիչի հետ փոխըմբռնման մթնոլորտում հանգամանալից քննարկեցինք հայ-չեռնոգորյան երկկողմ փոխշահավետ հարաբերությունները ընդլայնելու և ամրապնդելու հեռանկարներն ու գործնական քայլերը: Վերահաստատեցինք երկուստեք պատրաստակամությունն այդ հարցում:

Հատուկ անդրադարձ կատարվեց երկկողմ տնտեսական համագործակցության խորացման և առևտրաշրջանառության ծավալների ավելացման հնարավորություններին: Արձանագրեցինք, որ զբոսաշրջության և ՏՏ ոլորտներում առկա է համագործակցության մեծ ներուժ և պատրաստակամություն հայտնեցինք ամեն կերպ աջակցելու դրա իրացմանը:

Այդ համատեքստում անդրադարձանք նաև արդյունաբերության, առողջապահության, վերականգնվող էներգիայի ոլորտներում փոխգործակցության հեռանկարներին:

Ուրախ եմ արձանագրել, որ Չեռնոգորիայի նախագահի պատվիրակության կազմում ընդգրկված է նաև Պոդգորիցայի քաղաքապետը: Երևանն ու Պոդգորիցան դեռ 1978թ.-ին ստորագրել են համագործակցության մասին համաձայնագիր, և մենք նախագահ Ջուկանովիչի հետ պայմանավորվածություն ձեռք բերեցինք աջակցել երկու մայրաքաղաքների իշխանություններին՝ համագործակցությանը նոր թափ հաղորդելու հարցում:

Իմ գործընկերոջ հետ քննարկեցինք, տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելուն ուղղված Հայաստանի ջանքերը: Ուրախությամբ եմ արձանագրում երկկողմ, միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ մեր տեսակետների ընդհանրությունը:

Հատուկ ընդգծվեց հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձության անհրաժեշտությունը և այլ հրատապ մարդասիրական հարցերի շուտափույթ լուծումը, այդ թվում՝ Արցախում և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային կոթողների պահպանման անհրաժեշտությունը:

Հարգարժա՛ն պարոն նախագահ, կրկին շնորհակալ եմ անկեղծ քննարկումների համար»:

Թեմայի այլ նորություններ