Հայաստանի և Ադրբեջանի միջև մեր միջնորդական նախաձեռնությունը կոնկրետ արդյունքներ է տվել․ Ղարիբաշվիլի
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    10%
    9 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    16%
    11 կմ/ժ
  • Լոռի 24°C
    40%
    13 կմ/ժ
  • Տավուշ 23°C
    50%
    14 կմ/ժ
  • Արարատ 31°C
    12%
    3 կմ/ժ
  • Սյունիք 24°C
    48%
    14 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    10%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    33%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    10%
    9 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    20%
    14 կմ/ժ
  • Արցախ 23°C
    48%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.17454
  • Դոլար = 388.08

Հայաստանի և Ադրբեջանի միջև մեր միջնորդական նախաձեռնությունը կոնկրետ արդյունքներ է տվել․ Ղարիբաշվիլի

Հայաստանի և Ադրբեջանի միջև մեր միջնորդական նախաձեռնությունը կոնկրետ արդյունքներ է տվել․ Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ իր կառավարությունը շահագրգռված է Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատմամբ և զգալի ներդրում ունի այդ նպատակի իրագործման մեջ։

Ինչպես հաղորդում է վրացական Agenda կայքը, Վրաստանի վարչապետն ընդգծել է, որ իր կառավարության միջնորդական նախաձեռնությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնկրետ արդյունքներ է տվել։

Նա ընդգծել է, որ Վրաստանը բարեկամական հարաբերություններ ունի տարածաշրջանի գործընկեր երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ։

«Ես կցանկանայի մատնանշել այն, որ որոշ ժամանակ առաջ Վրաստան էին ժամանել Հայաստանի և Ադրբեջանի վարչապետները։ Մենք՝ երեք երկրների ղեկավարներս, եզակի հնարավորություն ունեցանք միասին հանդիպելու։ Կարծում եմ, որ դա շատ հետաքրքիր նախադեպ էր, որը մենք ստեղծեցինք»,- ասել է Ղարիբաշվիլին։

Թեմայի այլ նորություններ