Հայ Կաթողիկե եկեղեցու տասնյակ եպիսկոպոսներ հանդիպել են Հռոմում՝ ձեռնարկելու իրենց եկեղեցու պատրիարք ընտրելու երկրորդ փորձին
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    94%
    0 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 9°C
    97%
    4 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    95%
    1 կմ/ժ
  • Արարատ 13°C
    83%
    2 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    95%
    1 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    94%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    93%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    94%
    0 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    83%
    8 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Հայ Կաթողիկե եկեղեցու տասնյակ եպիսկոպոսներ հանդիպել են Հռոմում՝ ձեռնարկելու իրենց եկեղեցու պատրիարք ընտրելու երկրորդ փորձին

Հայ Կաթողիկե եկեղեցու տասնյակ եպիսկոպոսներ հանդիպել են Հռոմում՝ ձեռնարկելու իրենց եկեղեցու պատրիարք ընտրելու երկրորդ փորձին

 Հայ Կաթողիկե եկեղեցու տասնյակ եպիսկոպոսներ աղոթել են Սուրբ Հոգու համար, երբ հանդիպել են Հռոմում՝ ձեռնարկելու իրենց եկեղեցու պատրիարք ընտրելու երկրորդ փորձին։ Եպիսկոպոսները Լիբանանում հանդիպել են երկու շաբաթվա ընթացքում՝ սկսած հունիսի 22-ից, սակայն ոչ մի թեկնածու չի հավաքել ձայների 2/3-ը։

Այդքան ձայն անհրաժեշտ է Պատրիարք Գրիգոր Պետրոս Ի Գապրոյանին փոխարինելու համար, ով մայիսի 25-ին մահացել է Բեյրութում: Եկեղեցական օրենսդրության համաձայն՝ անհաջող ընտրություններից հետո եպիսկոպոսները դիմել են Ֆրանցիսկոս պապին։ Վերջինս խնդրել է նրանց հավաքվել Հռոմում և կրկին սկսել ընտրական գործընթացը սեպտեմբերի 22-ից հետո՝ աղոթքից և մտորումներից 2 օր անց։

Պատրիարք Գրիգոր Պետրոս Ի Գապրոյանը ծնվել է 1934 թվականին, Հալեպում։ 2015 թվականի հունիսի 25-ին Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ Թարմունիի մահվան պատճառով, ըստ Արևելյան Եկեղեցիների կանոնակարգի, նշանակվել է որպես Հայ Կաթողիկե Եկեղեցու կառավարիչ՝ մինչև նոր պատրիարքի ընտրությունը։ 2015 թվականի հուլիսի 25-ին Հայ Կաթողիկե Պատրիարքական Եկեղեցու Սինհոդոսական Հայրերը նրան նշանակել են Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք՝ Գրիգոր Պետրոս Ի Գապրոյան անվամբ։

Թեմայի այլ նորություններ