Հայ-իրանական առաջին ագրոտեխնոլոգիական խորհրդաժողովը արդյունավետ համագործակցություն կստեղծի երկու երկրների միջև
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    37%
    28 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    62%
    19 կմ/ժ
  • Լոռի 14°C
    68%
    23 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    71%
    5 կմ/ժ
  • Արարատ 21°C
    32%
    27 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    46%
    8 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    37%
    28 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    52%
    30 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    37%
    28 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    47%
    34 կմ/ժ
  • Արցախ 21°C
    48%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Հայ-իրանական առաջին ագրոտեխնոլոգիական խորհրդաժողովը արդյունավետ համագործակցություն կստեղծի երկու երկրների միջև

Հայ-իրանական առաջին ագրոտեխնոլոգիական խորհրդաժողովը արդյունավետ համագործակցություն կստեղծի երկու երկրների միջև

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում մեկնարկած հայ-իրանական առաջին ագրոտեխնոլոգիական խորհրդաժողովն արդյունավետ եւ կայուն համագործակցության հիմքը կդնի Հայաստանի եւ Իրանի ագրոտեխնոլոգիական կազմակերպությունների եւ ոլորտի պատասխանատուների միջեւ։

Բացման խոսքում ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Աբաս Բադախշան Զոհուրին նշեց, որ գյուղատնտեսությունը և անասնաբուծությունը երկու երկրների ռազմավարական ուղղություններից են:

«Հայաստանն ու Իրանը օրգանիկ սննդի ուղղությամբ կարող են սերտ համագործակցություն ունենալ միմյանց հետ: Համոզված եմ, որ երկու երկրների թե համալսարանական, թե աշխատող ոլորտների կապերի միջոցով կկարողանանք մեծ արդյունքներ գրանցել միասին: Կարևոր է, որ երկուստեք ունենանք ինֆորմացիայի բազա, որը հասանելի կլինի բոլորի, իսկ դրա համար լավագույն հարթակը համալսարանն է»,- ասաց դեսպանը՝ հավելելով, որ մենք կարող ենք հետագայում կարճաժամկետ դասընթացներ, վերապատրաստումներ կազմակերպել երկու երկրների ուսանողների համար:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանն էլ ընդգծեց, որ Հայաստանը բարձր է գնահատում երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցությունը, որը պայմանավորված է փոխադարձ տնտեսական շահերով, տարածաշրջանային խնդիրների նկատմամբ ընդհանուր մոտեցումներով:

«Այսօրվա խորհրդաժողովը շատ կարևոր է երկու պետությունների միջև համագործակցության հետագա ընդլայնման, գործարար կապերի խորացման համար»,-ասաց նա՝հույս հայտնելով, որ խորհրդաժողովի արդյունքում փոխշահավետ համագործակցություն կստեղծվի երկու երկրների միջև:

Թեմայի այլ նորություններ