Հայ-ամերիկյան զորավարժությունը կապ չունի Ադրբեջանի սպառնալիքների հետ․ Միլլեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    49%
    11 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    76%
    11 կմ/ժ
  • Լոռի 12°C
    84%
    8 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    93%
    15 կմ/ժ
  • Արարատ 20°C
    44%
    13 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    76%
    11 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    49%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    60%
    26 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    49%
    11 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    54%
    14 կմ/ժ
  • Արցախ 14°C
    84%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Հայ-ամերիկյան զորավարժությունը կապ չունի Ադրբեջանի սպառնալիքների հետ․ Միլլեր

Հայ-ամերիկյան զորավարժությունը կապ չունի Ադրբեջանի սպառնալիքների հետ․ Միլլեր

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը երեկվա ճեպազրույցում, պատասխանելով հարցին, թե արդյոք հայ-ամերիկյան զորավարժությունը նախատեսված է ինչ-որ կերպ կանխելու Ադրբեջանի հնարավոր հարձակումը, ասել է՝ ոչ, ամենևին՝ ոչ։

«Մենք կանոնավոր ուսուցանում և գործում ենք մեր գործընկերների հետ՝ աջակցելու պատրաստվածությանը և օպերատիվ փոխգործակցությանը մեր զինված ուժերի միջև։ Հայաստանը ԱՄՆ-ի երկարաժամկետ գործընկերն է՝ 2003 թվականից սերտ կապեր է պահպանում Կանզասի Ազգային գվարդիայի հետ Պաշտպանության նախարարության գործընկերության պետական ծրագրի շրջանակներում։

«Սա սովորական վարժանք է, որը ոչ մի կերպ կապված չէ որևէ իրադարձության հետ», - պնդել է Պետդեպարտամենտի խոսնակը։

Զորավարժությունների վերաբերյալ պատասխանելով նաև Ռուսաստանի արձագանքի հարցին, Մեթյու Միլլերն ասել է, թե հաշվի առնելով, որ Ռուսաստանը վերջին տարիներին ներխուժել է իր երկու հարևան երկրներ, նա պետք է ձեռնպահ մնա տարածաշրջանի երկրներին անվտանգության միջոցառումների մասին դասախոսություններ կարդալուց։

Երեկվանից Հայաստանում մեկնարկել են հայ-ամերիկյան զորավարժությունները, որոնք կշարունակվեն մինչև սեպտեմբերի 20-ը։ Ամերիկյան կողմից վարժանքներում ընդգրկված է 85, իսկ Հայաստանը ներկայացնում է 175 զինվորական։ Ծանր զինտեխնիկա չի կիրառվելու, միայն հրաձգային զինատեսակներ։ Եվ չնայած ամերիկյան կողմը հիշեցնում է, որ համատեղ զորավարժություններ Հայաստանում, Միացյալ Նահանգներում և այլ երկրներում Երևանն ու Վաշինգտոնն անցկացրել են սկսած դեռ 20 տարի առաջվանից՝ Ռուսաստանի իշխանություններն ամենատարբեր մակարդակներով քննադատում են Հայաստանի այս որոշումը։

Թեմայի այլ նորություններ