Հասանովն Անկարայում ռազմատեխնիկական համագործակցության հարցեր է քննարկել նաև Գյորգյունի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    82%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    76%
    9 կմ/ժ
  • Լոռի 11°C
    90%
    3 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    97%
    4 կմ/ժ
  • Արարատ 14°C
    43%
    10 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    94%
    8 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    82%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    90%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    82%
    7 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    61%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    100%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Հասանովն Անկարայում ռազմատեխնիկական համագործակցության հարցեր է քննարկել նաև Գյորգյունի հետ

Հասանովն Անկարայում ռազմատեխնիկական համագործակցության հարցեր է քննարկել նաև Գյորգյունի հետ

Պաշտոնական այցով երեկ Թուրքիա մեկնած Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի ռազմարդյունաբերության գործակալության ղեկավար Հալուք Գյորգյունի հետ։

Հասանովն ու Գյորգյունը, ըստ ադրբեջանական կողմի, քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները, մտքեր փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համատեղ նախագծերի, հարցերի շուրջ։

Հասանովը ռազմատեխնիկական համագործակցության հարցեր երեկ քննարկել է նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի, ԶՈՒ ԳՇ պետ Մեթին Գյուրաքի հետ։ Գյուրաքի հետ հանդիպմանը, մասնավորապես, ընդգծվել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ համագործակցությունը տարածաշրջանում կայունություն ապահովող հիմնական գործոններից է։

Բաքուն բազմիցս հայտարարել է, որ «Ադրբեջանն ու Թուրքիան մեկ ազգ, երկու պետություն են» և «ինչպես Թուրքիան է Ադրբեջանի կողքին՝ թե՛ լավ, թե՛ վատ օրերին, այնպես էլ Ադրբեջանն է եղել և մնում Թուրքիայի կողքին»։

2021-ի հունիսին Ադրբեջանն ու Թուրքիան Շուշիում փաստաթուղթ ստորագրեցին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ այն բարձրագույն մակարդակի է հասցնում Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցությունը: Հռչակագիրը ենթադրում է փոխադարձ ռազմական օգնություն և սերտ համագործակցություն ռազմարդյունաբերության ոլորտում:

Թեմայի այլ նորություններ