ՀԱՊԿ-ը 2024 թվականին 7 զորավարժություն կանցկացնի
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    27%
    15 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    39%
    32 կմ/ժ
  • Լոռի 13°C
    90%
    6 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    75%
    8 կմ/ժ
  • Արարատ 24°C
    26%
    11 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    72%
    8 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    25%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    92%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    25%
    15 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    50%
    17 կմ/ժ
  • Արցախ 15°C
    75%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.17746
  • Դոլար = 388.501

ՀԱՊԿ-ը 2024 թվականին 7 զորավարժություն կանցկացնի

ՀԱՊԿ-ը 2024 թվականին 7 զորավարժություն կանցկացնի

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտնել է, որ 2024 թվականին ծրագրված են կազմակերպության յոթ համատեղ զորավարժություններ, որոնք տեղի կունենան Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի տարածքում: Ինչպես տեղեկանում են ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) խորհրդի նիստում և 16-րդ լիագումար նիստում:

Բացի այդ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ ՀԱՊԿ-ը բարդ պայմաններում հաստատակամորեն և հետևողականորեն պահպանել է միավորման մասնակից երկրների անվտանգության ամրապնդման ուղեգիծը:

Ըստ Թաղմաղամբետովի՝ ստեղծված քաղաքական իրողությունները պահանջում են կատարելագործել այն իրավական հիմքերը, որոնք կանոնակարգում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գործունեության բոլոր ուղղությունները:

«Ստեղծված քաղաքական իրողությունները հրատապ պահանջում են իրավական հիմքերի հետագա կատարելագործում, որոնք կանոնակարգում են մեր կազմակերպության գործունեության և զարգացման բոլոր ուղղությունները», - ասել է նա։

Այս առնչությամբ, կազմակերպության գլխավոր քարտուղարի խոսքով, առանձնահատուկ կարևորություն է ձեռք բերում  միջխորհրդարանական համագործակցությունը։

Իմանղալի Թասմաղամբետովը հավելել է, որ աշխարհում ստեղծված իրադրությունն, ամենայն ակնհայտությամբ, պահանջում է նաև աշխատանքի խորացում տեղեկատվական-վերլուծական և կանխատեսման ուղղություններում:    

Իր հերթին ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը նիստի ընթացքում հայտարարել է, որ կենսաբանական անվտանգությունը մոտ ժամանակներս կարող է դառնալ ՀԱՊԿ մասնակից երկրների համագործակցության պաշտոնական ուղղությունը:

Թեմայի այլ նորություններ