ՀԱՊԿ-ը 2021-2022թթ.-ին չի կատարել Հայաստանի նկատմամբ ստանձնած անվտանգության պարտավորությունները. Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    30%
    7 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    58%
    7 կմ/ժ
  • Լոռի 17°C
    55%
    6 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    51%
    10 կմ/ժ
  • Արարատ 22°C
    39%
    3 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    54%
    10 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    30%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    63%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    30%
    7 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    42%
    4 կմ/ժ
  • Արցախ 19°C
    51%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.17296
  • Դոլար = 388.08

ՀԱՊԿ-ը 2021-2022թթ.-ին չի կատարել Հայաստանի նկատմամբ ստանձնած անվտանգության պարտավորությունները. Փաշինյան

ՀԱՊԿ-ը 2021-2022թթ.-ին չի կատարել Հայաստանի նկատմամբ ստանձնած անվտանգության պարտավորությունները. Փաշինյան

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), մեր գնահատմամբ, 2021-2022թթ.-ին չի կատարել Հայաստանի Հանրապետության նկատմամբ ստանձնած անվտանգության պարտավորությունները. այս մասին հունական Еkathimerini պարբերականի հետ զրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Գործնական արդյունքը (ՀԱՊԿ-ի այս քաղաքականության) այն է, որ մենք փաստացի սառեցրել ենք մեր մասնակցությունը կազմակերպությունում։ 2023 թվականի սեպտեմբերի դրությամբ մենք չունենք մշտական ներկայացուցիչ ՀԱՊԿ-ում և չենք մասնակցում ՀԱՊԿ բանակցություններին բարձր և ամենաբարձր մակարդակով։ Սակայն մենք ոչ թե արգելափակում ենք ՀԱՊՀ որոշումները, այլ չենք մասնակցում դրանց։ Անդրադառնալով հարցի երկրորդ մասին՝ կարող եմ նշել, որ Հայաստանը բաց է բոլոր գործընկերների հետ փոխշահավետ հարաբերություններ հաստատելու և զարգացնելու համար և ունի հստակ դիրքորոշում տարածաշրջանում կայուն  խաղաղության հաստատման հարցում։ Այդ նպատակով մենք դիվերսիֆիկացնում ենք մեր հարաբերությունները անվտանգության հարցերի շուրջ», - ասել է Փաշինյանը։

Թեմայի այլ նորություններ