Համակարգը նորմալ աշխատում է. Ավանեսյանը՝ էլեկտրոնային դեղատոմսերից դժգոհությունների մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    24%
    6 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    44%
    7 կմ/ժ
  • Լոռի 16°C
    65%
    8 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    60%
    10 կմ/ժ
  • Արարատ 22°C
    35%
    11 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    48%
    7 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    24%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    66%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    24%
    6 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    47%
    10 կմ/ժ
  • Արցախ 19°C
    46%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.1006
  • Ռուբլի = 4.16767
  • Դոլար = 387.815

Համակարգը նորմալ աշխատում է. Ավանեսյանը՝ էլեկտրոնային դեղատոմսերից դժգոհությունների մասին

Համակարգը նորմալ աշխատում է. Ավանեսյանը՝ էլեկտրոնային դեղատոմսերից դժգոհությունների մասին

Համակարգը նորմալ աշխատում է, բայց, իհարկե, հասկանում ենք, որ ցանկացած նոր ներդրված որևէ ինստիտուտի ներդրման պարագայում լինում է նաև ընթացիկ տեղեկատվության պակաս, համակարգից օգտվելու որոշակի բարդություններ. մենք ամենօրյա ռեժիմով հավաքագրում ենք բոլոր բողոքները, խնդիրները. եթե խնդիրներ կան, արագ լուծումներ են տրվում, ամփոփվում են ամենաշատ տրվող հարցերը, և օրական ռեժիմով մենք պատասխանում ենք դրանց: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով էլեկտրոնային դեղատոմսերի համակարգից եղած դժգոհություններին:

«Ասեմ, որ այս օրերի ընթացքում մոտ 40 հազար դեղատոմս է դուրս գրվել. այս թիվը խոսում է նրա մասին, որ համակարգը շատ նորմալ աշխատում է, բայց, իհարկե, ես նաև հայցում եմ մեր քաղաքացիների ներողամտությունը: Հասկանալով, որ ցանկացած էլեկտրոնային և նման մեծ թվով անձանց վերաբերելի բարեփոխումների ընթացքում առաջին օրերին լինում են որոշակի դժվարություններ, բայց հասկանում ենք, որ այս բարեփոխումները նպաստում են առաջին հերթին հենց մեր քաղաքացիների առողջության պահպանմանը, թափանցիկությանը համակարգի, և վստահ եմ, որ այս քայլերն են, որ պիտի նպաստեն հետագայում ավելի հեշտ օգտագործելի էլեկտրոնային հարթակների հասանելիության համար»,- նշեց նախարարը:

Նրա խոսքով՝ բողոքները վերաբերում են տեղեկատվության պակասին: «Մարդկանց մոտ երբեմն շփոթություն է լինում, որ, օրինակ, ինչ-որ մի դեղ, որը երկար օգտագործել է, ամեն անգամ պետք է գնան բժշկի խորհրդատվության, որ կարողանան դեղատոմս դուրս գրել. մենք տեղեկացնում ենք, որ ոչ. դրա անհրաժեշտությունը չկա: Կարող են մեկանգամյա դեղատոմսով բավականին երկար ժամանակի համար դուրս գրել դեղեր, և քաղաքացին ամեն անգամ բժշկի չպետք է գնա»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:

Թեմայի այլ նորություններ