Գրքի և գիտելիքի հզոր ուժով հնարավոր է հաղթահարել բոլոր մարտահրավերները․ Վահրամ Դումանյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    17%
    0 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    23%
    4 կմ/ժ
  • Լոռի 17°C
    72%
    7 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    77%
    4 կմ/ժ
  • Արարատ 26°C
    19%
    4 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    68%
    4 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    17%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    77%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    17%
    0 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    39%
    11 կմ/ժ
  • Արցախ 16°C
    67%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.17498
  • Դոլար = 388.08

Գրքի և գիտելիքի հզոր ուժով հնարավոր է հաղթահարել բոլոր մարտահրավերները․ Վահրամ Դումանյան

Գրքի և գիտելիքի հզոր ուժով հնարավոր է հաղթահարել բոլոր մարտահրավերները․ Վահրամ Դումանյան

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, Հայաստանի գրողների միության նախագահ, երջանկահիշատակ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ 2008 թվականից նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Տոնի կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այցելել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան՝ շնորհավորելու և պարգևատրելու գրադարանի 2020 թվականի լավագույն 13 ընթերցողներին: Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍ փոխնախարար Ա. Խզմալյանը:

Շնորհավորելով Հ. Թումանյանի 152-ամյակի և Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ՝ նախարար Վ. Դումանյանն ընթերցասեր երեխաներին նվիրել է գրողի նորատիպ ստեղծագործությունների ընտրանին և հույս հայտնել, որ նրանք բոլոր դժվարությունները կկարողանան հաղթահարել լավագույն ընկերոջ՝ գրքի օգնությամբ:

«Պատահական չէ, որ  Գիրք նվիրելու օրը հենց Թումանյանի ծննդյան օրվա հետ է կապված: Բազմաթիվ սերունդներ գրքի հետ ծանոթացել ու մտերմացել են հենց թումանյանական հեքիաթներով: Արդեն ավանդական դարձած այս տոնը բազմախորհուրդ է. նվիրելով մենք մեկ անգամ ևս արժևորում ենք գիրքը, մեր գիտելիքն ու հույզերն ենք փոխանցում միմյանց, հաղորդակցվում գրականության ու հոգևոր-մշակութային արժեքներին, հղկում մեր միտքն ու ճաշակը, լուսավորում մեր ուղին, ներկան ու ապագան: Հատկանշական է, որ լավագույն նվերը մշտապես եղել և լինելու է գիրքը: Ցանկանում եմ, որ բոլոր մարտահրավերները, դժվարությունները կարողանանք հաղթահարել գրքի և գիտելիքի հզոր լույսով և ուժով»,- ասել է նախարարը և ընդգծել, որ գիրք կարդալը, գրականության հետ հաղորդակցվելը պետք է լինեն ամենօրյա պահանջ և կենսակերպ:

Հաջորդիվ ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է գրադարանի նոր ընթերցողների հետ և հույս հայտնել, որ հաջորդ տարի նրանցից շատերը կլինեն լավագույն ընթերցողների շարքում:

Նախարար Վ. Դումանյանը նաև շրջել է գրադարանում ավանդաբար անցկացվող տոնավաճառ-ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել հայկական մի շարք հրատարակչությունների գրական արտադրանքին և հրատարակիչների հետ զրուցել գրքի ազդեցության ու այժմյան պահանջարկի մասին:

Այցի վերջում նախարար Վ. Դումանյանը ծանոթացել է գրադարանի նախադպրոցական, երաժշտական բաժինների գրականությանը,  օտարալեզու բաժիններում գործող  «Իրանական», «Չինական», «Արաբական» սրահների  գործունեությանը: ԿԳՄՍ նախարարը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանին շնորհակալություն է հայտնել նվիրված աշխատանքի և նոր սերնդի շրջանում գրքի հանդեպ սեր ձևավորելու համար, հանձնել գրադարանի համար նախատեսված մի շարք նոր գրքեր, որոնք տպագրվել են ԿԳՄՍՆ դրամաշնորհներով:

Թեմայի այլ նորություններ