Բանկերի ղեկավարները՝ գրքի խորհրդատու․ գրքեր, որոնք խորհուրդ է տրվում կարդալ
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    10%
    2 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    22%
    11 կմ/ժ
  • Լոռի 20°C
    61%
    9 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    69%
    6 կմ/ժ
  • Արարատ 30°C
    21%
    2 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    65%
    5 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    10%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    66%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    10%
    2 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    30%
    3 կմ/ժ
  • Արցախ 19°C
    65%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.17465
  • Դոլար = 388.08

Բանկերի ղեկավարները՝ գրքի խորհրդատու․ գրքեր, որոնք խորհուրդ է տրվում կարդալ

Բանկերի ղեկավարները՝ գրքի խորհրդատու․ գրքեր, որոնք խորհուրդ է տրվում կարդալ

Ասում են՝ կան լավ նվերներ, կան վատ նվերներ և կա՝ գիրք: Կա նաև միմյանց գիրք նվիրելու միջազգային տոն, որը նշվում է փետրվարի 14-ին՝ 2012թ-ից: Հայաստանում գիրք նվիրելու տոնը նշվում է 2008 թվականից, յուրաքանչյուր տարի՝ փետրվարի 19-ին՝ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը։

Հետաքրքրական է, որ ժամանակակից տեխնոլոգիաների առկայության պարագայում, անգամ, հասարակության զգալի մասը շարունակում է նախապատվություն տալ գրքի թղթային տարբերակին: Այս մասին են վկայում նաև հաստանյան բանկերից մեկի անցկացրած հարցման արդյունքները: Հարցման մասնակիցների 74%-ը նշել է, որ նախընտրում է գիրքն ընթերցել թղթային տարբերակով, և միայն 26%-ը՝ էլեկտրոնային:

Գիրք նվիրելու օրվա առթիվ Հայաստանի բանկերի միությունը կազմել է այն գրքերի ցանկը, որոնք խորհուրդ են տալիս ընթերցել հայսատանյան բանկերի ղեկավարները: Ցանկում ներառված են ինչպես մասնագիտական, այնպես էլ գեղարվեստական գրքեր:

  • Սայմոն Սինեք «Ինչպես են մեծ առաջնորդները ոգեշնչում գործել» (Саймон Синек «Как выдающиеся лидеры вдохновляют действовать»)
  • Սթիվեն Քովի «Ամենաարդյունավետ մարդկանց յոթ սովորույթները» (Стивен Р. Кови «7 навыков высокоэффективных людей»)
  • Հովհաննես Թումանյան- Պատմվածքներ, բալլադներ, պոեմներ
  • Յուվալ Նոյ Հարարի «XXI դարի 21 դասերը» (Юваль Ной Харари «21 урок для XXI века»)
  • Ջիմ Քոլինզ «Լավից դեպի մեծագույն» (Good to Great by Jim Collins)
  • Գրեգորի Դևիդ Ռոբերթս «Շանթարամ» (Shantaram by Gregory David Roberts)
  • Գրիգոր Նարեկացի «Մատյան ողբերգության»
  • Պաուլո Կոելյո «Ալքիմիկոսը» (The Alchemist by Paulo Coelho)
  • Նիկոլո Մաքիավելի «Տիրակալը» (The Prince by Niccolò Machiavelli)
  • Ջորջ Օրուել «1984» (1984 by George Orwell)
  • Ջորջ Օրուել «Անասնաֆերմա» (Animal Farm by George Orwell)
  • Գաբրիել Գարսիա Մարկես «Հարյուր տարվա մենություն» (Габриэль Гарсиа Маркес «Сто лет одиночества»)
  • Միլթոն Ֆրիդման «Կապիտալիզմ և ազատություն» (Capitalism and Freedom by Milton Friedman)
  • Ջոնաթան Քոնլին «Պարոն 5 տոկոսը. աշխարհի ամենահարուստ մարդու՝ Գալուստ Գյուլբենկյանի տարբեր կյանքերը»
  • Ուիլյամ Չ. Ռեմփել «Խաղացողը» (The Gambler by William C. Rempel)
  • Արմեն Գասպարյան «Կովկասի արքան»
  • Կարեն Օհանջ «Արամյանց»
  • Վահագն Դիլբարյան «100 բիզնես գաղտնիքներ»
  • Րաֆֆի «Խենթը»
  • Ռեյ Դալիո «Սկզբունքներ. կյանք և աշխատանք» (Principles by Ray Dalio)
  • Յոնա Լեհրեր «Ինչպես ենք որոշում» (How We Decide by Jonah Lehrer)
  • Ռոնալդ Գ. Կապել «Կազմակերպության դիզայնի օպտիմիզացում» (Optimizing Organization Design by Ronald G. Capelle)
  • Իլիյահու Գոլդրաթ/ Ջեֆ Քոքս, «Նպատակը՝ անընդմեջ կատարելագործվելու գործընթաց» (The Goal: A Process of Ongoing Improvement)
  • Բրեդ Գուչ «Ռումիի գաղտնիքը» (Бред Гуч «Тайны Руми»)
  • Ջեք Լոնդոն «Ժամանակը չի սպասում» (Джек Лондон «Время не ждет»)
  • Օ. Հենրի-Պատմվածքներ (О.Генри- Рассказы)
  • Յարոսլավ Հաշեկ- Պատմվածքներ (Ярослав Гашек- Рассказы)
  • Դենիել Գոուլման «Հուզական ինտելեկտ» (Дэниел Гоулман «Эмоциональный интеллект»)
  • Կլաուդիո Ֆերնանդես Արաոս «Ուժեղների ընտրություն: Ինչպե՞ս կարող է առաջնորդը խոշոր որոշումներ կայացնել մարդկանց վերաբերյալ» (Клаудио Фернандес-Араос «Выбор сильнейших. Как лидеру принимать главные решения о людях»)

Թեմայի այլ նորություններ