Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնը հաղթում է նախագահական ընտրությունների երկրորդ և վճռորոշ փուլում
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    82%
    2 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    17 կմ/ժ
  • Լոռի 9°C
    97%
    6 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    95%
    3 կմ/ժ
  • Արարատ 13°C
    84%
    12 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    93%
    1 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    82%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    95%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    82%
    2 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    72%
    4 կմ/ժ
  • Արցախ 12°C
    94%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.24665
  • Դոլար = 387.927

Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնը հաղթում է նախագահական ընտրությունների երկրորդ և վճռորոշ փուլում

Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնը հաղթում է նախագահական ընտրությունների երկրորդ և վճռորոշ փուլում

Ֆրանսիայի ներկայիս նախագահ Էմանուել Մակրոնը, նախնական տվյալներով, հաղթում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։

Նա ստացել է ձայների 57,6%-ը, հաղորդում է Ռիա Նովոստին՝ հղում անելով ֆրանսիական BFMTV-ի տվյալներին։։ Նրա մրցակից Մարին Լը Պենը հավաքել է ձայների 42,4%-ը։

France 24-ի տվյալներով էլ Մակրոնը ստացել է ձայների 58,2 տոկոսը, Լը Պենը՝ 41,8 տոկոսը։

Սպասվում է, որ առաջիկայում երկու քաղաքական գործիչներն էլ քվեարկության արդյունքների վերաբերյալ հայտարարություններով հանդես կգան։

Մակրոնը պաշտոնավարում է 2017 թվականից, երբ առաջին անգամ հաղթեց Լը Պենին։ Ժակ Շիրակից հետո նա Ֆրանսիայի առաջին նախագահն է, ով հաղթում է երկրորդ ժամկետով։

44 տարեկանում Մակրոնը նաև մնում է ամենաերիտասարդ նախագահը Հինգերորդ Հանրապետության պատմության մեջ, որը ստեղծվել է ավելի քան կես դար առաջ գեներալ Շառլ դը Գոլի կողմից:

Թեմայի այլ նորություններ