«Ֆիզգորոդոկում» շինաշխատանքները մեկնարկել են՝ ծառերն արմատախիլ անելով (տեսանյութ)
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    55%
    9 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    81%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    93%
    8 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    95%
    6 կմ/ժ
  • Արարատ 16°C
    57%
    12 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    98%
    2 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    55%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    86%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    55%
    9 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    75%
    1 կմ/ժ
  • Արցախ 12°C
    97%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.25205
  • Դոլար = 387.927

«Ֆիզգորոդոկում» շինաշխատանքները մեկնարկել են՝ ծառերն արմատախիլ անելով (տեսանյութ)

«Ֆիզգորոդոկում» շինաշխատանքները մեկնարկել են: Վաղ առավոտից այնտեղ քանդման աշխատանքներ են իրականացվում: Արմատախիլ են արվել բազմաթիվ ծառեր:

Այսօր Երեւանի ավագանու նիստի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը քաղաքապետին ներկայացրեց այս պահին «Ֆիզգարադոկում» տիրող իրավիճակը. հայտնեց, որ այս պահին ֆիզգորոդոկցիները Երեւանի քաղաքապետի շենքի դիմաց բողոքի ցույց են իրականացնում: Երիցյանը Հայկ Մարությանին խնդրեց պարզաբանել, թե ինչ փուլում են այդ տարածքի հետ կապված ու ընթացող գործընթացները:

Քաղաքապետն էլ ի պատասխան Երիցյանի ասաց. «Երեւանի քաղաքապետարանը գործում է բացառապես օրենքի շրջանակներում: Երեկ այս թեմայի վերաբերյալ ունեցել ենք շատ երկար քննարկում, ուզում եմ տեղեկացնել երեւանցիներին նաեւ «Ֆիզգարադոկի» բնակիչներին, որ իմ ինչպես նաեւ Երեւանի ավագանու ուշադրության կենտրոնում են այս բոլոր խնդիրները:  Ես ձեզ վստահեցնում եմ՝ ամեն ինչ արվում է օրենքի սահմաններում, որպեսզի անընդհատ եւ ամեն օր պրոցեսի բոլոր կետերում լինի օրենք, արդարություն եւ թափանցիկություն»:

Նշենք, որ այս պահին էլ բողոքի ակցիա իրականացնողները գտնվում են երեւանի քաղաքապետարանի դիմաց:

Ալիխանյան եղբայրներ փ., 6/1 հասցեում 12-հարկանի շենքի կառուցման դեմ բողոքող մի խումբ բնակիչներ փակել են Երևանի քաղաքապետարանի դիմացի փողոցը։ Գիտավանի՝ հանրությանն ավելի հայտնի «ֆիզգորոդոկի» բնակիչները պահանջում են, որպեսզի Հայկ Մարությանը հանդիպի իրենց հետ և ներկայացնի այդ տարածքում շինթույլտվության իրավաչափությունը։

«Մեր հասցեում ապօրինի շինարարություն է իրականացվում, մենք բազմիցս բողոքել ենք, և Երևանի քաղաքապետը հնարավորություն ուներ կանխելու այդ ապօրինությունների շղթան։ Վերջինս հուլիսի 29-ին շինթույլտվություն է տրամադրել, ինչից հետո կառուցապատողը սկսել է փորման աշխատանքներ, մեզ բռնության են ենթարկել, այսօր էլ տապալեցին 50-60 տարեկան հսկա ծառերը»,- ասաց բնակիչներից մեկը։

Քաղաքացիները նաև պահանջում էին, որպեսզի գոնե ժամանակավորապես դադարեցվի շինարարությունը, որպեսզի ընդունելի լուծում գտնվի, ծառերը հնարավոր լինի փրկել։ Ոստիկանները քաղաքացիներից պահանջեցին բացել փողոցը և չխանգարել երթևեկությանը։ Որոշ ժամանակ անց նրանք սկսեցին բերման ենթարկել ճանապարհը փակած գիտավանի բնակիչներին։

Վերջիններիս հետ խոսելու էին իջել «Իմ քայլը» խմբակցությունից ավագանու անդամ Գրիգոր Երիցյանը և «Լույս» խմբակցությունից ավագանու անդամ Անի Խաչատրյանը։

«Ես տեղյակ եմ, թե ինչն է խնդիրը, ինչպես նաև գիտեմ մեր լիազորությունների շրջանակը։ Ընթացակարգեր կան, որոնց պետք է հետևել՝ կա քննություն և քննիչի միջնորդություն»,- դիմելով բնակիչներին՝ ասաց Երիցյանը։

Քաղաքապետարանից բնակիչներին տեղեկացրին, որ 3-4 հոգի կարող են հանդիպել իրավաբանի հետ, որպեսզի հստակ ստանան իրենց հարցի պատասխանը։ Նրանք որոշում կայացրին մի քանի հոգով գնալ գիտավան՝ թույլ չտալու շինարարության շարունակությունը և ծառերի տապալումը։

Ալիխանյան եղբայրներ փ., 6/1 հասցեում 12-հարկանի շենքի կառուցման դեմ բողոքող մի խումբ բնակիչներ օգոստոսի 23-ին ևս ակցիա էին իրականացրել Երևանի քաղաքապետարանի առջև և պնդել, որ շենքի կառուցումն ապօրինի է:

Թեմայի այլ նորություններ