Ֆինանսների նախարարությունը հարկային համակարգի բարեփոխումների վերաբերյալ հաշվետվություն է ներկայացրել
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    72%
    11 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    87%
    7 կմ/ժ
  • Լոռի 10°C
    97%
    3 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    4 կմ/ժ
  • Արարատ 14°C
    60%
    12 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    92%
    2 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    72%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    89%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    72%
    2 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    73%
    4 կմ/ժ
  • Արցախ 12°C
    97%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Ֆինանսների նախարարությունը հարկային համակարգի բարեփոխումների վերաբերյալ հաշվետվություն է ներկայացրել

Ֆինանսների նախարարությունը հարկային համակարգի բարեփոխումների վերաբերյալ հաշվետվություն է ներկայացրել

2019 թվականի հուլիսի 25-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել է ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենք, որով համակարգային փոփոխություններ են կատարվել ՀՀ հարկային համակարգում և որոնք ուղղված են ազգային տնտեսության մրցունակության և ներդրումային գրավչության բարձրացմանը, քաղաքացիների և տնտեսավարող սուբյեկտների համար նպաստավոր պայմանների ստեղծմանը:
 
Այս օրենքով, մասնավորապես՝
  • ԱԱՀ-ի շեմը 58.35 մլն. դրամից բարձրացվել և սահմանվել է մինչև 2019 թվականի հունվարի 1-ը գործող՝ տարեկան կտրվածքով իրացման շրջանառության 115 մլն. դրամ,
  • վերանայվել է ավտոմեքենաների առք ու վաճառքով զբաղվող ֆիզիկական անձանց հարկային բեռը և սահմանվել է, որ եկամտային հարկը վճարվում է ավտոմեքենայի վաճառքի գնի 1 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր ձիաուժի հաշվով 150 դրամ։ Միևնույն ժամանակ, սահմանվել է, որ եթե ավտոմեքենան վաճառվում է ձեռքբերումից 365 օր հետո, ապա հարկային պարտավորություն չի առաջանում։ Ընդ որում՝ այս կանոնը կիրառվում է 2018 թվականի հուլիսի 1-ից սկսած, որպեսզի ֆիզիկական անձինք կարողանան մարել նախկինում կուտակված հարկային պարտավորությունները,
  • ֆիզիկական անձանց միջև իրականացվող՝ անշարժ գույքի առք ու վաճառքի գործարքներն ազատվել են եկամտային հարկով հարկումից: Ընդ որում՝ սահմանվել է, որ ազատումը կիրառվում է նաև 2018 թվականի հուլիսի 1-ից հետո իրականացված նվիրատվության գործարքների վրա,
  • պետական տուրքից ազատվել է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից թեթև մարդատար ավտոմեքենաներով տաքսի ծառայությունների մատուցումը (նշյալ գործունեության համար սահմանված էր պետական տուրք՝ կախված գործունեության իրականացման վայրից: Ընդ որում ՝ Երևան քաղաքում պետական տուրքի դրույքաչափը կազմում էր ամսական 12 հազար դրամ, իսկ այլ վայրերում աստիճանաբար նվազում էր մինչև 4 հազար դրամ),
  • վերացվել է Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաների մասով սահմանված ճանապարհային հարկը

Թեմայի այլ նորություններ