Ֆիդանը խոսել է «Զանգեզուրի ուղու» բացման տարածաշրջանային և գլոբալ կարևորության մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    87%
    7 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 9°C
    81%
    11 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    85%
    12 կմ/ժ
  • Արարատ 12°C
    57%
    17 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    87%
    10 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    87%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    76%
    24 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    87%
    7 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    69%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    94%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Ֆիդանը խոսել է «Զանգեզուրի ուղու» բացման տարածաշրջանային և գլոբալ կարևորության մասին

Ֆիդանը խոսել է «Զանգեզուրի ուղու» բացման տարածաշրջանային և գլոբալ կարևորության մասին

Վերջին 4 տարիների ընթացքում տեղի են ունեցել միջազգային և տարածաշրջանային ճգնաժամեր։

Այս մասին Բաքվում Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների 9-րդ եռակողմ հանդիպման արդյունքներով ճեպազրույցի ժամանակ ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։

Նա շարունակել է նաև գոյություն չունեցող միջանցքի մասին թուրք-ադրբեջանական թեզը՝ նշելով. «Նաև այս տարիների ընթացքում Ադրբեջանը «վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը», Վրաստանը դարձել է Եվրամիության անդամության թեկնածու: Անհրաժեշտ քննարկումներ են անցկացվել երկրների միջև համագործակցությունը խթանելու համար, մենք պատրաստ ենք հնարավոր ամեն ինչ անել յուրաքանչյուր հարցում: Հարավային Կովկասում խաղաղության վերականգնումը տարածաշրջանային և գլոբալ նշանակություն ունի։ Այս առումով մենք ակնկալում ենք համընդհանուր աջակցություն «Զանգեզուրի ուղու» բացմանը»։

Ավելի վաղ Բաքվում ընթացել էր Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարների 9-րդ եռակողմ հանդիպումը:

Թեմայի այլ նորություններ