«Եվրատեսիլ-2022»-ում Ադրբեջանի ու ևս 5 երկրների ժյուրիի ձայները չեղյալ են հայտարարվել
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    37%
    26 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    66%
    32 կմ/ժ
  • Լոռի 14°C
    65%
    23 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    74%
    5 կմ/ժ
  • Արարատ 21°C
    30%
    22 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    42%
    6 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    37%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    31 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    37%
    26 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    48%
    32 կմ/ժ
  • Արցախ 21°C
    47%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

«Եվրատեսիլ-2022»-ում Ադրբեջանի ու ևս 5 երկրների ժյուրիի ձայները չեղյալ են հայտարարվել

«Եվրատեսիլ-2022»-ում Ադրբեջանի ու ևս 5 երկրների ժյուրիի ձայները չեղյալ են հայտարարվել

«Եվրատեսիլ-2022» երգի մրցույթում Ադրբեջանի ու ևս 5 երկրների ժյուրիի ձայները չեղյալ են հայտարարվել մանիպուլյացիայի և մրցույթի կանոնները խախտելու համար: Նման որոշում է կայացրել Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU), որը «Եվրատեսիլի» կազմակերպիչն է։ Բացի Ադրբեջանից, չեղյալ են հայտարարվել նաև Վրաստանի, Չեռնոգորիայի, Լեհաստանի, Ռումինիայի և Սան Մարինոյի ժյուրիների ձայները: Նշվում է, որ փոխարենը հաշվարկվել և օգտագործվել է յուրաքանչյուր երկրի համար միջինացված արդյունքը։

«ԵՀՄ-ն չափազանց լուրջ է վերաբերվում «Եվրատեսիլ»-ում քվեարկության մանիպուլյացիայի ցանկացած ենթադրյալ փորձերին եւ իրավունք ունի չեղարկել նման ձայները՝ պաշտոնական քվեարկության կանոններին համապատասխան, անկախ նրանից, թե նման ձայները կարող են ազդել քվեարկության արդյունքների և/կամ ելքի վրա», - ասված է ԵՀՄ-ի հայտարարության մեջ:

«Եվրատեսիլ-2022» երգի հեղինակավոր մրցույթում հաղթող է ճանաչվել Ուկրաինան, որը ներկայացրեց Kalush Orchestra-ն` «Stefania» երգով:

Երկրորդ հորիզոնականում Միացյալ Թագավորությունն է,  երրորդ տեղում՝ Իսպանիան:

Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի ունեցավ մայիսի 14-ին Իտալիայի Թուրին քաղաքի «ՊալաՕլիմպիկո» մարզահամերգային համալիրում: Այն հեռարձակվեց Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում: Մրցույթը մեկնաբանեցին Գարիկ Պապոյանն ու Հրաչուհի Ութմազյանը:

Քվեարկության արդյունքում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը «Snap» երգով վաստակեց 61 միավոր և զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը:

Թեմայի այլ նորություններ