Եվրախորհրդարանի պատգամավորները առաջարկում են դիտարկել Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    21%
    2 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    30%
    2 կմ/ժ
  • Լոռի 23°C
    40%
    9 կմ/ժ
  • Տավուշ 22°C
    48%
    12 կմ/ժ
  • Արարատ 26°C
    19%
    4 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    48%
    13 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    21%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    41%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    21%
    2 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    25%
    12 կմ/ժ
  • Արցախ 22°C
    44%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.18523
  • Դոլար = 388.602

Եվրախորհրդարանի պատգամավորները առաջարկում են դիտարկել Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը

Եվրախորհրդարանի պատգամավորները առաջարկում են դիտարկել Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը

Եվրախորհրդարանի այսօրվա նիստին քվեարկության է դրվելու ԵՄ-ի և Հայաստանի միջև կապերի սերտացման, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին բանաձևը։

Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության հեղինակած փաստաթուղթը ներկայացված է որպես բոլոր խմբակցությունների համատեղ նախաձեռնություն

Փաստաթղթի նախագծում Եվրախորհրդարանի պատգամավորներն առաջարկել են դիտարկել Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը. «Եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալոով և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, դա կարող է հիմք հանդիսանալ ԵՄ-Հայաստան հարաբերություններում փոխակերպման փուլի համար»:

Պատգամավորները կոչ են արել Եվրոպական դաշինքի գործադիր իշխանություններին՝ Հանձնաժողովին և Խորհրդին, ակտիվորեն աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ համագործակցության ընդլայնման գործում՝ ոչ միայն տնտեսական գործընկերության, այլև քաղաքական երկխոսության, անվտանգության, մարդկանց միջև շփումների, ոլորտային ինտեգրման ոլորտներում։

Ընդգծվել է նաև, որ ՌԴ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա շատ մեծ է, և կոչ է արվել Հայաստանին զգոնություն ցուցաբերել ԵՄ պատժամիջոցների հնարավոր շրջանցման նկատմամբ. «Լիովին տեղյակ ենք սպառնալիքների մակարդակի և բազմազանության մասին, որոնք Ռուսաստանի Դաշնությունը կարող է փորձել օգտագործել Հայաստանի դեմ՝ պատժելու նրան իր անկախ քաղաքական և ռազմավարական ընտրությունների համար: ԵՄ-ն պետք է պատրաստ լինի արագ օգնություն ցուցաբերել Հայաստանին՝ մեղմելու ցանկացած նման ոչ բարեկամական քայլերի բացասական հետևանքները»:

Թեմայի այլ նորություններ