Եթե ճանապարհներն անցնում են ոչ մեր լեգիտիմ տարածքով, պետք է նոր ճանապարհներ կառուցենք՝ ինչպես Գորիս-Կապանի դեպքում. Թորոսյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 8°C
    93%
    9 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 8°C
    85%
    7 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    91%
    3 կմ/ժ
  • Արարատ 9°C
    65%
    7 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    84%
    3 կմ/ժ
  • Արմավիր 9°C
    93%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    84%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 7°C
    93%
    9 կմ/ժ
  • Կոտայք 5°C
    65%
    6 կմ/ժ
  • Արցախ 12°C
    95%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Եթե ճանապարհներն անցնում են ոչ մեր լեգիտիմ տարածքով, պետք է նոր ճանապարհներ կառուցենք՝ ինչպես Գորիս-Կապանի դեպքում. Թորոսյան

Եթե ճանապարհներն անցնում են ոչ մեր լեգիտիմ տարածքով, պետք է նոր ճանապարհներ կառուցենք՝ ինչպես Գորիս-Կապանի դեպքում. Թորոսյան

Սահմանազատման հանձնաժողովի բուն աշխատանքներին ծանոթ չեմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանն՝ անդրադառնալով Տավուշից սահմանազատումը սկսելու մասին հարցին:

«Սահմանազատումը հայ-ադրբեջանական կարգավորման և խաղաղության կարևորագույն բաղկացուցիչներից մեկն է: Ինչո՞ւ Տավուշից, մի քանի բացատրություն կա: Մեր շահերից է բխում սահմանազատումը սկսելը: Կարևոր է երկկողմ համաձայնություն լինի, թե որ քարտեզներով ենք առաջնորդվում: Դիցուք՝ եթե մի վայրում սահմանազատում իրականացվում է 1974թ քարտեզով, ապա մյուս վայրում էլ պետք է այն իրականացվի այդ քարտեզի համաձայն: Որևէ տարածք, որևէ բնակավայր, որը ՀՀ տարածքում է, որպես ԽՍՀՄ-ից անկախացած Հայաստանի տարածք չենք տալու որևէ երկրի, բայց եթե սահմանի իրավական ամրագրման ընթացքում այն կանցնի որևէ տարածքով, ապա համաձայնությամբ կտրվի այս կամ այն կողմին»,- նշեց նա:

Անդրադառնալով քարտեզներին՝ Թորոսյանը նշեց, որ նախ շատ կարևոր է, որ ի սկզբանե այդ պայմանավորվածությունները ձեռք բերվեն, թե որ քարտեզներով են գնում, և այստեղ տեսնում եմ այդ պայմանավորվածությունները ձեռք բերելու հնարավորությունը:

«Ցավոք սրտի, մինչ օրս այդ պայմանավորվածությունը ձեռք չի բերվել հիմնականում Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով, նրանք խուսափել են քարտեզների մասին խոսակցությանը վերջնական պատասխան տալուց: Եթե այս գործընթացը թույլ կտա մեզ ի վերջո, պայմանավորվել քարտեզների մասին, որոնք ապագայում պետք է դառնան ամբողջ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հիմքը, դա մեզ համար կարևոր է և մեր շահերից է բխում: Ավելին, դա է հենց ի թիվս այլոց ապահովելու մեր ինքնիշխան տարածքի անվտանգությունը»,- ասաց նա:

Լրագրողների հարցին այն մասին, որ 4 գյուղը տալուց հետո մեր ճանապարհների անվտանգության հարցը կարող է ծագել, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց.

«Ճանապարհները կարևոր են, բայց կարևոր է ունենալ լեգիտիմ հիմք քո տարածքը պաշտպանելու, իսկ այդ հիմքը քո տարածքում լինելն է: Եվ եթե այդ տարածքում այսօրվա դե ֆակտո պայմաններում, անցնում են կոմունիկացիաներ, որոնք մեր լեգիտիմ տարածքում չեն, մենք պետք է լուծումներ գտնենք, օրինակ, նոր ճանապարհներ կառուցելով, ինչպես արել ենք Գորիս-Կապան ճանապարհի համար»:

Անդրադառնալով Փաշինյանի այցին Տավուշի մարզ՝ Թորոսյանը նշեց, որ մենք պետք է շատ ուրախ լինենք, որ մեր երկրի վարչապետը նաև անսալով ժողովրդավարությանն ու թափանցիկ կառավարման սկզբունքներին, ուղղակիորեն հանդիպում է այն բնակիչների հետ, որոնք ապրում ենք հենց այդ հատվածներում:

«Պետք է հասկանանք, որ Ադրբեջանն այնպիսի պետություն է, որտեղ մարդու իրավունքները և մարդկանց կարծիքները ոչ մեկին չեն հետաքրքրում։ Սա շատ կարևոր է, որ ուղիղ երկխոսություն է տեղի ունենում, նույնիսկ եթե կլինեն լարվածություններ այդ խոսակցության ժամանակ, նույնիսկ եթե սկզբում կլինի չհասկացվածություն, բայց շատ կարևոր է, որ այդ խոսակցությունը լինի։ Սա խոսում է այն մասին, որ մենք որևէ թաքուն, գաղտնի բան չենք անելու»,-ընդգծեց Թորոսյանը։

Թեմայի այլ նորություններ