Եթե լիներ միջազգային պայմանագիր, ես տեղյակ կլինեի․ Ռուստամ Բադասյանը՝ ցուցարարներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    33%
    15 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    59%
    28 կմ/ժ
  • Լոռի 11°C
    94%
    5 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    67%
    5 կմ/ժ
  • Արարատ 23°C
    43%
    8 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    67%
    6 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    33%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    93%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    33%
    15 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    51%
    13 կմ/ժ
  • Արցախ 13°C
    57%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 386.1006
  • Ռուբլի = 4.16767
  • Դոլար = 387.815

Եթե լիներ միջազգային պայմանագիր, ես տեղյակ կլինեի․ Ռուստամ Բադասյանը՝ ցուցարարներին

Եթե լիներ միջազգային պայմանագիր, ես տեղյակ կլինեի․ Ռուստամ Բադասյանը՝ ցուցարարներին

Արդարադատության նախարար Ռուսամ Բադասյանը պարզաբանումներ տալու նպատակով մոտեցավ նախարարության դիմաց հավաքված քաղաքացիներին։ ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը դիմելով քաղաքացիներին նշեց, որ Ռուսամ Բադասայանի հետ կարճ քննարկում է  ունեցել եւ խնդրել, որ իջնի քաղաքացիների մոտ։

«Վերահաստատում եմ, որ Արդարադատության նախարարությունում որեւէ պայմանագիր չկա, տարածվածը ապատեղեկատվություն է։ Նոր ոճ է ի հայտ եկել  տելեգրամյան անհայտ ալիքների միջոցով ապատեղեկատվության տարածել, որի վրա հղում են անում ԶԼՄ-ները եւ հասարակությունում առաջանում են հուզումներ, անհանգստություններ։ Կոչ եմ անում բոլորին չհավատալ եւ չվստահել նման ալիքների տարածած լուրերին»,- ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքանը հարց ուղղեց, թե որպես Կառավարության անդամ տեղյա՞կ է՝ կա փաստաթուղթ կամ պայմանագիր, որը նախատեսվում է հունվարի 11-ին ստորագրվել Մոսկվայում։

«Եթե լիներ միջազգային պայմանագիր, ես որպես Կառավարության անդամ տեղյակ կլինեի դրա գոյության մասին»,- նշեց Բադասյանը։

 

Թեմայի այլ նորություններ