Եթե ցանկանում ենք տարածաշրջանում հասնել խաղաղության և կայունության, շատ կարևոր է սպառազինությունների վերահսկումը. Խանդանյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    27%
    15 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    39%
    32 կմ/ժ
  • Լոռի 13°C
    90%
    6 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    75%
    8 կմ/ժ
  • Արարատ 24°C
    26%
    11 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    72%
    8 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    27%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    92%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    27%
    15 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    50%
    17 կմ/ժ
  • Արցախ 15°C
    75%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.17746
  • Դոլար = 388.501

Եթե ցանկանում ենք տարածաշրջանում հասնել խաղաղության և կայունության, շատ կարևոր է սպառազինությունների վերահսկումը. Խանդանյան

Եթե ցանկանում ենք տարածաշրջանում հասնել խաղաղության և կայունության, շատ կարևոր է սպառազինությունների վերահսկումը. Խանդանյան

Խաղաղության պայմանագրի մեր խմբագրումներում ամբողջ բովանդակությունը կառուցված է այն երեք սկզբունքների հիման վրա, որոնք համաձայնեցվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև: Իհարկե, Ադրբեջանը փորձում է հետքայլ անել այդ սկզբունքներից և որոշակի դետալներ փոխելով խախտել սկզբունքների տրամաբանությունը, բայց մեր պնդումն այն է, որ այդ սկզբունքների շրջանակներում պետք է պայմանագիրը ստորագրվի, և տեքստն այդ շրջանակներում կազմվի, այդ թվում՝ և կոմունիկացիաների վերաբերյալ: Այն սկզբունքները, որ կան ապաշրջափակման վերաբերյալ՝ ինքնիշխանություն, հավասարություն և փոխադարձություն, պետք է արձանագրված լինեն համաձայնագրում: Այս մասին խորհրդարանում՝ լրագրողներին տված ճեպազրույցում, հայտնեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով խաղաղության պայմանագրի շուրջ զարգացումներին:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ 2023-ի վերջին հայ պաշտոնյաները լավատես էին, թե պայմանագիրը կստորագրվի այս տարի, հիմա արդյոք հավանակա՞ն է դրա ստորագրումը, Խանդանյանը նկատեց՝ հույսերը պահպանվում են, և հայկական կողմը բաց է նույնիսկ ամենաբարդ հարցերն աշխատանքային մակարդակով քննարկելուն:

«Խնդիրը Ադրբեջանի վարքագիծն է և բանակցությունների սեղան վերադառնալու ու կառուցողական դիրքորոշումներ ձևավորելու մեջ: Երբ դա տեղի ունենա, ապա, իհարկե, հույս կա, որ մոտ ապագայում հնարավոր կլինի դա անել»,- պատասխանեց Խանդանյանը:

Նրա խոսքով՝ եթե ցանկանում ենք տարածաշրջանում հասնել խաղաղության և կայունության, շատ կարևոր է նաև սպառազինությունների վերահսկումը, որի վերաբերյալ հայտարարություններ են հնչել հայկական կողմից, և որի մասին նախօրեին խոսել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Ադրբեջանի արձագանքն այս հայտարարություններին, ըստ նրա, ցույց են տալիս նրա իրական մտադրությունները: 

«Աշխարհի բոլոր երկրները զինվում են, Հայաստանն էլ է զինվում, բայց մենք գիտենք, որ մենք զինվում ենք մեր սահմանները պաշտպանելու համար: Եվ նման պայմանագրային շրջանակը, եթե դա տեղի ունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև, կարող է գործուն երաշխիք լինել, որպեսզի վստահ լինենք, որ երկրները սպառազինությունները ձեռք են բերում պաշտպանվելու նպատակով»,- ասաց պատգամավորը:

Հարցին՝ Ադրբեջանն արդեն իսկ մերժել է այդ առաջարկը, ինչի՞ մասին է դա վկայում, շեշտեց՝ դա վկայում է Ադրբեջանի ոչ կառուցողական պահվածքի մասին:

«Մենք շարունակելու ենք այս գաղափարը հնչեցնել, որովհետև Ադրբեջանն էլ իր խոսույթում անընդհատ մեր զինվելու մասին է բարձրաձայնում: Մեր առաջարկը հենց դրա մասին է, որ անկեղծ ենք մեր դիրքորոշումներում, և եթե դուք ևս անկեղծ եք, ապա պետք է համաձայնեք դրան»,- նշեց Սարգիս Խանդանյանը:

Թեմայի այլ նորություններ