Երևանում օտարերկրյա քաղաքացին քարով հարվածել և կոտրել է ՀՀ Կառավարության մուտքի դռան ապակին
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    11%
    7 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    16%
    7 կմ/ժ
  • Լոռի 24°C
    42%
    14 կմ/ժ
  • Տավուշ 23°C
    52%
    12 կմ/ժ
  • Արարատ 31°C
    12%
    2 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    50%
    13 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    11%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    33%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    11%
    7 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    21%
    12 կմ/ժ
  • Արցախ 23°C
    48%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.16947
  • Դոլար = 388.08

Երևանում օտարերկրյա քաղաքացին քարով հարվածել և կոտրել է ՀՀ Կառավարության մուտքի դռան ապակին

Երևանում օտարերկրյա քաղաքացին քարով հարվածել և կոտրել է ՀՀ Կառավարության մուտքի դռան ապակին

Մարտի 18-ին, խուլիգանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։45-ի սահմաններում  ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողները Հանրապետության հրապարակում՝ Կառավարության շենքի դիմաց նկատել են մի քաղաքացու, ով բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, քարով հարվածել և կոտրել է ՀՀ Կառավարության մուտքի դռան ապակին: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները նրան ձերբակալել և  խուլիգանություն կատարելու կասկածանքով տեղափոխել են ոստիկանության Կենտրոնական բաժին։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքի տեղեկություններով նշված անձը հանդիսանում է Նիդեռլանդների թագավորության քաղաքացի 25-ամյա Դ. Նազարիանը։

Թեմայի այլ նորություններ