Երևանում մեկնարկել է «Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերների հանգույցում» համաժողովը
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    17%
    7 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    23%
    5 կմ/ժ
  • Լոռի 24°C
    39%
    10 կմ/ժ
  • Տավուշ 23°C
    48%
    13 կմ/ժ
  • Արարատ 27°C
    17%
    2 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    48%
    14 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    17%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 20°C
    36%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    17%
    7 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    23%
    14 կմ/ժ
  • Արցախ 23°C
    43%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.18523
  • Դոլար = 388.602

Երևանում մեկնարկել է «Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերների հանգույցում» համաժողովը

Երևանում մեկնարկել է «Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերների հանգույցում» համաժողովը

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական մշակութային ժառանգությունը, որը պարբերաբար ենթարկվում է վանդալիզմի, պահպանության կարիք ունի: Միջազգային հանրության ուշադրությունը խնդրի վրա սևեռելու, հանրային տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու նպատակով Երևանում ապրիլի 27-ին մեկնարկեց «Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերների հանգույցում» համաժողովը:

Համաժաղովին, որն անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում, մասնակցում են պատասխանատու և շահագրգիռ կողմեր՝ ինստիտուցիոնալ, մասնագիտական, պետական և միջազգային կազմակերպություններ, հոգևորականներ, հուշարձանագետներ ու փորձագետներ:

«Համաժողովն անցկացվում է հստակ նպատակադրումով՝ բարձրացնել հանրային ու մասնագիտական տեղեկացվածության մակարդակը, ձևակերպել ու վերլուծել մարտահրավերները, մեկտեղել ջանքերը՝ մշակութային ժառանգության ֆիզիկական ու տեղեկատվական անվտանգությունն ապահովելու համար»,- համաժողովի բացմանն ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Նա հիշեցրեց, որ մեծ է կորուստների և արժեքների համար մեր պայքարի պատմական փորձը՝ քոչվոր ցեղախմբերի ասպատակություններից մինչև Ջուղայի բացառիկ խաչքարերի և Արցախի հոգևոր ժառանգության ոչնչացումը, որոնք քաղաքակրթական և արժեքաբանական անհամատեղելիության դրսևորումներ են եղել:

Դումանյանի խոսքով՝ այսօր կրկին կանգնել ենք մեր ստեղծարար մտքի անհետացման լրջագույն վտանգի առջև: «Ադրբեջանն արգելակում է միջազգային վերահսկողության մշտադիտարկման համակարգի ներդրման յուրաքանչյուր փորձ, հանդես է գալիս գրավյալ տարածքներում առկա արժեքների ոչնչացման անթաքույց կոչերով՝ անտեսելով քաղաքակիրթ աշխարհի հազարամյակներով մշակած բարոյական և իրավական նորմերը: Դժվար է մշակույթի պահպանման շուրջ երկխոսել մի պետության հետ, երբ միևնույն ժամանակ այդ պետությունը ներսում բացում է այսպես կոչված «Հաղթանակի պուրակը», որն իրականում հզոր քաղաքակրթական պարտության արտահայտությունն է»,- շեշտեց նախարարը:

Վահրամ Դումանյանի համոզմամբ՝ մեր խնդիրը բարոյական գնահատականներ տալը չէ, այլ դիմակայության մեխանիզմենրի մշակումը: «Այդ նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային համաժողովում մշակվել է առաջիկա գործողությունների պլանը, որին մասնակցում են բազմաթիվ գիտական և հասարակական կառույցներ, գերատեսչություններ: Այս պահին արվում է հնարավոր ամեն բան՝ կանխելու գրավյալ տարածքներում հայկական մշակութայյյին արժեքների ոչնչացումը: Համաժողովի  շրջանակում հանրությանը ներկայացվելու է կատարված աշխատանքի ամբողջական պատկերը, և ուրվագծվելու են առաջիկա անելիքները»,-ասաց Դումանյան: Այնուհետև նա շնորհակալագրեր հանձնեց Երևանի պետական համալսարանի  մշակութաբանության ամբիոնի վարիչ, Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանին և Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի աշխատակից, ճարտարապետ Րաֆֆի Քորթոշյանին, որոնք մեծ ներդրում են ունեցել  Արցախի մշակութային արժեքների հետազոտման, պահպանման և հանրայնացման գործում:

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը ոչնչացնում և փորձում է ոչնչացնել Արցախի գրավյալ տարածքներում առկա հայկական մշակութային և կրոնական ժառանգության կոթողները: Վերջին օրերին տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Ադրբեջանը ցանկանում է փոխել նաև Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու արտաքին տեսքը:

Թեմայի այլ նորություններ