Երևանում կանցկացվեն թենիսի Մ14 տարեկան տղաների՝ Եվրոպական ամառային գավաթի որակավորման շրջանի թիմային խաղերը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    72%
    6 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    76%
    9 կմ/ժ
  • Լոռի 11°C
    90%
    3 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    97%
    4 կմ/ժ
  • Արարատ 15°C
    43%
    10 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    94%
    8 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    72%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    90%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    72%
    6 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    61%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    100%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Երևանում կանցկացվեն թենիսի Մ14 տարեկան տղաների՝ Եվրոպական ամառային գավաթի որակավորման շրջանի թիմային խաղերը

Երևանում կանցկացվեն թենիսի Մ14 տարեկան տղաների՝ Եվրոպական ամառային գավաթի որակավորման շրջանի թիմային խաղերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանում առաջին անգամ կանցկացվեն 2022 թվականի թենիսի Եվրոպական ամառային գավաթի A գոտու որակավորման շրջանի թիմային խաղերը` մինչև 14 տարեկան տղաների մասնակցությամբ։

Երևանում կայանալիք մրցաշարին կմասնակցեն Հայաստանի, Բուլղարիայի, Գերմանիայի, Հունգարիայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Սլովակիայի և Թուրքիայի հավաքական թիմերը։

Հայաստանի թիմը, ավագ մարզիչ Գայանե Մովսիսյանի գլխավորությամբ, հանդես կգա հետևյալ կազմով՝ Միքայել Ավանեսյան, Դավիթ Պողոսյան, Հովհաննես Սողոյան:

Մրցաշարը կանցկացվի հունիսի 26-29-ն «Ինկորտ» թենիսի ակումբում: Մուտքն ազատ է:

2022 թվականի թենիսի Եվրոպական ամառային գավաթի B, C և D գոտու որակավորման շրջանի թիմային խաղերը կանցկացվեն, համապատասխանաբար, Չեխիայում, Ֆրանսիայում և Իսպանիայում: Որակավորման 4 շրջանի հաղթող թիմերը հուլիսի 1-3-ը Իսպանիայի Վալենսիա քաղաքում կմասնակցեն եզրափակիչ փուլին:

Թեմայի այլ նորություններ