Էրեբունի թանգարանի սեպագրերն արդեն հասանելի են բրայլյան այբուբենով
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    22%
    7 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    40%
    4 կմ/ժ
  • Լոռի 20°C
    47%
    9 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    50%
    11 կմ/ժ
  • Արարատ 26°C
    32%
    3 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    53%
    12 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    22%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    48%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 23°C
    23%
    6 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    34%
    11 կմ/ժ
  • Արցախ 21°C
    41%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.1624
  • Դոլար = 388.08

Էրեբունի թանգարանի սեպագրերն արդեն հասանելի են բրայլյան այբուբենով

Էրեբունի թանգարանի սեպագրերն արդեն հասանելի են բրայլյան այբուբենով

Տեսողական խնդիր ունենալն այլեւս չի խանգարի ծանոթանալ «Էրեբունի» արգելոց-թանգարանի նմուշներին․ ձեռագրերն ու սեպագիր արձանագրություններն արդեն հասանելի են նաեւ բրայլյան այբուբենով։ Թանգարանը նորություն ունի նաեւ լսողական խնդիրներ ունեցողների համար՝ «Ռադիոլուրին» տեղեկացրել է «Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը։

Դեռ ամիսներ առաջ թանգարանը դրամաշնորհ էր ստացել ԿԳՄՍ նախարարությունից՝ թանգարանային նմուշները տեսողական և լսողական խնդիրներ ունեցող քաղաքացիներին հասանելի դարձնելու համար։ Լսողական խնդիրներ ունեցող քաղաքացիների համար պատրաստվել է 12 հոլովակ՝ հատուկ թարգմանությամբ, թանգարանային նմուշների նկարներով։ Հոլովակները հասանելի են թանգարանի յութուբյան էջում, աշնանը տեղադրված կլինեն նոր կայքում՝ ասում է Բադալյանն ու շարունակում՝

«Տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար ստեղծել ենք շոշափելի ալբոմ, ինչպես նաև Էրեբունի թանգարանում պահվող 25 ցուցանմուշների կրկնօրինակներ, որոնց կից կան նաև բրայլի այբուբենով տեքստեր տվյալ ցուցանմուշի մասին: Շոշափելով կարող են կարդալ․ սեպագիրը  բրայլի այբուբենով է։ Օրինակ՝ ուղիղ մեծ սեպը նշանակում է տղամարդ, իսկ եթե դրա կողքին ավելացնենք փոքր սեպ՝ կստանանք «Ա» տառը։ Այսպիսով թանգարանի այցելուն կարող է սովորել նաև սեպագիր կարդալ»։

Տեսողական խնդիրներ ունեցող քաղաքացիները ներկայում կարող են ներկա լինել «Կինը և նոր Արմավիրը» հնագիտական գանձերի ցուցադրությանը և տեսնել իրենց համար ժամանակին անտեսանելի ցուցանմուշները․

«Ցուցադրությանը հիմա և ուրարտական ապարանջաններ կան, և սափորներ, և շատ այլ իրեր։ Մեզ առհասարակ այս հարցերում շատ օգնել է Սիփան Ասատրյանը, որը նման խնդիրներ ունեցող անձանց հետ է աշխատում և ինքն էլ ունի տեսողական խնդիրներ։ Մենք հաշվի ենք առել նրանց կարծիքը՝ ցանկացած ցուցանմուշի դեպքում»,-ասում է Միքայել Բադալյանը։

Սիփան Ասատրյանը՝ մասնագիտությամբ ինֆլոմանկավարժ,  ունենալով տեսողական խնդիրներ, մեծապես կարեւորում է, որ  Հայաստանում թանգարանային որոշ ցուցանմուշներ արդեն հասանելի են իրենց։ Թանգարանի նոր կայքը ևս պետք է հասանելի լինի տեսողական խնդիրներ ունեցող քաղաքացիների համար՝ կարծում է Սիփան Ասատրյանը․

«Ես ներգրավված եմ եղել կայքի պատրաստմանը, աջակցել եմ թանգարանի աշխատակիցներին, խորհուրդ եմ տվել՝ ինչ ցուցանմուշներ ներառեն, ինչպես ցուցադրեն, որպեսզի տեսողական խնդիր ունեցող մարդու համար հնարավորինս հասանելի լինեն դրանք»,-նշում է թանգարանի տնօրենը։

Թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի տեղեկացմամբ՝ մայիսից «Էրեբունի» արգելոց-թանգարանը նախատեսում է կազմակերպել այցեր մարզեր՝ ցուցանմուշները տեսողական խնդիրներ ունեցող մարզաբնակ քաղաքացիներին ներկայացնելու համար։ Մշակութային արժեքները պետք է հասանելի լինեն մարզերի բնակիչներին՝ զրուցակցիս մոտեցումն է։  

Թեմայի այլ նորություններ