ԵՄ-ն առաջիկա տարիներին 1,5 մլրդ եվրո կհատկացնի Հայաստանին մի քանի ծրագրերի իրականացման համար
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    52%
    17 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    54%
    9 կմ/ժ
  • Լոռի 14°C
    65%
    7 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    78%
    12 կմ/ժ
  • Արարատ 18°C
    41%
    28 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    80%
    13 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    52%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    64%
    1 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    52%
    17 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    47%
    14 կմ/ժ
  • Արցախ 16°C
    81%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.23012
  • Դոլար = 387.321

ԵՄ-ն առաջիկա տարիներին 1,5 մլրդ եվրո կհատկացնի Հայաստանին մի քանի ծրագրերի իրականացման համար

ԵՄ-ն առաջիկա տարիներին 1,5 մլրդ եվրո կհատկացնի Հայաստանին մի քանի ծրագրերի իրականացման համար

Եվրամիությունն առաջիկա 5 տարիներին մոտ 1,5 միլիարդ եվրո գումար կհատկացնի Հայաստանին՝ հինգ առանցքային ծրագրերի զարգացման համար: Փաստաթուղթը ներկայացվել է Բրյուսելում,  առանձնացվել են այն նախաձեռնությունները, որոնք Եվրոպական հանձնաժողովը մտադիր է իրականացնել մինչև 2025 թվականը «Արևելյան գործընկերության» անդամ երկրներում:

Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) ծրագրում է Հայաստանում աջակցել 30,000 մանր ու միջին բիզնեսների` կայուն, նորարար և մրցունակ տնտեսություն ստեղծելու համար, խթանել սոցիալ-տնտեսական զարգացմանը և հաղորդակցությունը, ներդրումներ իրականացնել տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության ու տեխնիկայի ոլորտներում, աջակցել «Կանաչ Երևան» ծրագրին, ամրապնդել հարավային շրջանների դիմակայունությունը:

Եվրահանձնաժողովի կայքում նշվում է, որ Հայաստանի մասնավոր հատվածը կօգտվի կանաչ ֆինանսավորման նոր ռեսուրսներից` 10 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորման փաթեթի միջոցով, որը պատրաստել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ)` Եվրամիության և Կանաչ կլիմայի ֆոնդի հետ համատեղ: Նշվում է, որ այս ֆինանսավորումը կօգնի մասնավոր հատվածին շարժվել դեպի ավելի կայուն, ցածր աղտոտվածության և կլիմայակայուն պայմաններում:

Տրամադրվող փաթեթը կօգնի տեղական բիզնեսին` տեխնոլոգիաների և ծառայությունների ԵՄ չափանիշներին համապատասխան արդիականացման և կանաչ տեխնոլոգիաների օգտագործման հարցում:

Սա առաջին նախագիծն է, որը կստորագրվի Հայաստանում EU4Business-EBRD վարկային գծի ներքո` ճանապարհ բացելով ավելի շատ բանկային հաճախորդների համար:

«Նախատեսվում է բարձրացնել ՓՄՁ-ների մրցունակությունն ու արտադրողականությունը`համաձայն ԵՄ-ի և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստանդարտների», - ասել է Եվրամիության ղեկավար դեսպան Անդրեա Վիկտորինը:

Ուղենշային առաջին ծրագրով 500 միլիոն եվրոյի չափով աջակցություն կտրամադրվի փոքր ու միջին բիզնեսի 30,000 ներկայացուցիչների:

ԵՀ-ն հաստատում է, որ համաճարակից հետո տնտեսության վերականգնումը Հայաստանի համար գերակա առաջնահերթություն է, ինչի համար էլ այս հարցում օգնելով հայաստանցի գործարարներին` Եվրամիությունը կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը, բիզնեսի զարգացմանն ու արդիականացմանը, երկարաժամկետ կտրվածքով էլ կօգնի Հայաստանի կայուն սոցիալ-տնտեսական վերականգմանը:

Փաստաթղթի համաձայն, առաջնահերթությունը տրվելու է շրջանների բնակիչներին, որոնք աշխատում են բնապահպանական տեխնոլոգիաներով, ինչպես նաև կին ձեռնարկատերերին:

Երկրորդ ծրագիրը նախատեսում է աջակցել Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը և հաղորդակցությանը: Այս ծրագրում ընդգծվում է Հայաստանի հյուսիսը հարավին կապող հատվածի մասին: Նշվում է, որ տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավումը հնարավորություն կտա սերտացնել կապը Հայաստանի մարզերի ու հարևան երկրների միջև:

Եվրոպական հանձնաժողովը նշում է, որ Եվրամիության ներդրումը կկենտրոնանա Հյուսիս-Հարավ մայրուղու դեռևս չկառուցված հատվածների, այդ թվում` Սիսիաт- Քաջարան ճանապարհահատվածի և այդ հատվածում կառուցվող թունելի վրա: Այս ծրագրի իրագործման համար նախատեսվում է 600 միլիոն եվրո հատկացնել:

Երրորդ ծրագիրով արդեն նախատեսվում է աջակցություն տրամադրել նորարարական տեխնոլոգիաներին ու գիտությանը՝ Հայաստանիր տեղեկատվական ներուժի բացահայտման ու աջակցության համար: Նախատեսված է 300 միլիոն եվրո հատկացում:

Ընդ որում, աջակցությունը լինելու է տեղական և մարզային մակարդակներում:

Եվրահանձնաժողովի զեկույցում նշված ուղենշային չորրորդ ծրագրի ֆինանսավորումը կնպաստի Հայաստանի հարավային շրջանների դիմադրողականության ամրապնդմանը:

«Հատկապես ՀՀ Սյունիքի շրջանը աջակցության կարիք ունի: Այս շրջանը տևական ժամանակ խնդիրներ ուներ ենթակառուցվածքների անբավարար զարգացվածության պատճառով, վերջերս էլ դրանց ավելացել են պատերազմից ստացած հարվածներն ու պատերազմական գոտուց տեղահանված մարդիկ, որոնք կացարանի, աշխատանքի ու կրթության կարիք ունեն», - նշվում է նկարագրության մեջ: ԵՀ-ն հավելում է, որ այս ամենը նկատի ունենալով, 80 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրվի հիմնականում բնակարանաշինության, ենթակառուցվածքների, տուրիզմի, գյուղատնտեսության, կրթության, առողջապահության, էլեկտրաէներգիայի վերականգնվող աղբյուրների ու մանր ու միջին տեղական բիզնեսին:

Հինգերորդ ծրագիրը ՀՀ մայրաքաղաքի մասին է՝ կանաչ Երևանի գաղափարի աջակցության համար: Այս ծրագրով նախատեսված է 120 միլիոն եվրո:

Զեկույցում նշվում է, որ մարդկանց կյանքի որակը բարելավելու, Երևանի օդի որակը բարձրացնելու համար անհրաժեշտ է լուծել թափոնների կառավարման ու էներգիայի արդյունավետ օգտագործման հետ կապված հարցերը: Այս համատեքստում նախատեսվում է աջակցել «կանաչ ավտոբուսների ներմուծմանը», որոնք ավելի քիչ վնաս կհասցնեն Երևանի շրջակա միջավայրին, բացի այդ՝ կբարելավվի և կարդիականացվի հանրային տրանսպորտը: Երևանին առնչվող ծրագրով բաև նախատեսված է աղբի թափոնների կառավարման հատվածը:

Հայաստանից բացի, Եվրոպական հանձնաժողովը նմանօրինակ ծրագրեր է առանձնացրել Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի և Ուկրաինայի համար: Այս ծրագրերը կքննարկվեն տարեվերջին՝ Եվրամիության 28 երկրների առաջնորդների գագաթնաժողովում:

Թեմայի այլ նորություններ